21:00 21.08.2019
Հաշված օրեր անց «Շանթ» հեռուստաընկերությունը կսկսի «Թղթե երազանք» հեռուստադրամայի ցուցադրությունը: Բազմասերիանոց այս ֆիլմը նկարահանելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ «Շանթն» իրագործում էր իր բարեգործական մարաթոնները: Ի մի բերվեցին իրական հերոսների իրական պատմությունները: Դրանք դարձան կերպարներ, որոնք էկրանից նույնքան կհուզեն, որքան դառն էր իրականությունը: Բայց այս ֆիլմը նաև հույսի, հավատի ու քո բաժին հաջողության մասին է, որ անպայման հասնում է քեզ, եթե գնում ես երազանքիդ հետևից:
«Ֆիլմը շատ մարդասիրական, ազնիվ ու նուրբ զգայական նշանակություն ունի, դրա համար աշխատեցինք, որ երաժշտական առումով նույնպես ընդգծենք զգացմունքների այդ ներկապնակը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմում է Գիսանե Պալյանը:
Հենց նա է ֆիլմի երաժշտության հեղինակը: Գործիքավորումն էլ իրականացվել է Empyray ստուդիայում:
«Մոտ 4-5 ամիս աշխատել ենք երաժշտության վրա: Ըստ ֆիլմի ընթացքի՝ նայում էինք սերիաները՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ պետք է լինի և ինչ տրամադրություններ են անհրաժեշտ տվյալ սերիային: Սովորական սաունդթրեքային աշխատանք ենք իրականացրել»,- ասում է Գիսանեն:
«Թղթե երազանք» հեռուստադրամայի հիմնական երգը մեկն է, ինչպես ասում են` ֆիլմի թեման, բայց սա միակը չէ: Էլի երգեր կան:
Մեզ հետ զրույցում Գիսանեն պատմում է, որ երաժշտությունում հիմնականում ներգրավվել են դասական գործիքներ, փորձել են հայկական երանգ ստանալ՝ հեռու մնալով արևելյան մոտիվներից:
Երաժիշտը սերիալն ամբողջությամբ չի դիտել, բայց բարձր է գնահատում ռեժիսոր Գարրի Զաքարյանի հետ համագործակցությունը:
«Շատ սահուն աշխատեցինք, գոհ եմ, որ աշխատանքում նպատակը կոնկրետ ձևակերպված էր և հստակ էր, թե ինչ է հարկավոր: Անկեղծ ասած, քիչ են պատահում նման ռեժիսորներ, որ երաժշտին կարողանան խնդիրը լիովին ճիշտ ներկայացնել»,- խոստովանում է Գիսանե Պալյանը:
«Թղթե երազանք» հեռուստադրաման եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 2-ից:
Մյուսների պես էլ Գիսանեն ևս անհամբերությամբ սպասում է ֆիլմի ցուցադրությանն ու առաջին արձագանքներին: Ուրախ է, որ դարձել է ֆիլմի մի մասնիկը, վստահ է, որ այն հաջողություն է ունենալու և հպարտ է, որ այդ գործում ներդրում ունի նաև ինքը:
«Այնքան ուրախ եմ, որ այս ֆիլմի համար աշխատեցինք, որովհետև, կարծես թե, վերադարձվում է այն մարդասիրական թեման, որ հիմա մարդկանց մոտ շատ պակասում է: Կուզեի, որ ֆիլմի հիմնական ասելիքը՝ չհանձնվելը, պայքարելը, տեղ հասնի»,- զրույցն ավարտում է կոմպոզիտորը, որը ֆիլմի ողջ հուզականությունը տեղափոխել է երաժշտության մեջ:
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...