14:16 20.08.2019
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմ նկատի ունի, երբ ասում է՝ գեներալներին վարկաբեկում են:
«Ո՞ւմ են գովում, ա´յ ցավդ տանեմ: Ես իմ տուն նստած, եկել եմ, սուտի գրում են՝ գեներալը ճողոպրեց, հետո փոխում են, չէ՞, ամեն մեկը իր վերնագիրը՝ գեներալը ճողոպրեց, գեներալը թռավ, գեներալը փախավ: Հա, սենսացիա է, լավ եք անում, բայց ճիշտը, չէ՞, պիտի գրվի»,- ասաց նա:
Հարցին՝ նկատի ունի նաև գեներալ Մանվել Գրիգորյանի՞ն, արդյո՞ք նրա նկատմամբ իր վերաբերմունքը փոխվել է, Սարոյանը պատասխանեց՝ երբ նոր էին արվել բացահայտումները, բոլորը հուզական վիճակում էին:
«Սաղս էլ էմոցիայի մեջ էինք, սաղս շոկի մեջ էինք, հեսա դատարանում ա գործը, կհասկանանք»,- նշեց նա:
Ճշտող հարցին՝ ինքը՝ գեներալը, դո՞ւրս է եկել շոկից, Սարոյանը պատասխանեց.
«Իհարկե դուրս եմ եկել, որովհետև փաստեր կան արդեն, հետո կպարզվի՝ որդից ա ըդտեղ հայտնվել»:
Գեներալ Սարոյանը շփվո՞ւմ է իր ընկերոջ՝ Մանվել Գրիգորյանի հետ, այս հարցին նա պատասխանեց.
«Չէ, չեմ շփվում»:
Գեներալը, սակայն, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով մտահոգված է, ինչի մասին խոսել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հարցին՝ ի՞նչ են խոսել, նա պատասխանեց.
«Որպեսզի առողջությունը…. էդ մարդը հանկարծ չմեռնի բերդերում, ամբողջ աշխարհում լինենք խայտառակ: Հա, որ Մանվելը գնաց իրանց տուն, էդ բերդերում չեղավ, ո՞ւր պիտի փախնի, կարո՞ղ ա՝ փախնի երկրից»:
Սարոյանը հորդորեց չնույնացնել իրենց և իրենց զավակներին, կեղծ լուրեր չգրել:
«Էթում եմ բուժման, ասում են՝ գեներալը փախավ, գնաց Ամերիկա, եկել եմ Հայաստան, հիմա էլ տնից եք փախցնում, ո՞նց ապրենք մենք»,- ասաց գեներալը:
22:43 08.04.2025
ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից. Իրանի ԱԳՆՎաշինգտոնը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին The Washington Post-ի կայքում հրապարակված հոդվածում։ Մեկնաբանելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ապրիլի 12-ին Օմանում կայանալիք անուղղակի բանակցությունները՝ նա նշել է, որ իրանական կողմը «պատրաստ է լուրջ փոխգործակցության՝ գործարք կնքելու նպատակով»։ Միևնույն ժամանակ, Արաղչին ընդգծել է, որ […] ...
22:23 08.04.2025
Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնութունում։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Արման Անդրեասյանը ծանր գոտեմարտում 1:4 հաշվով զիջել է Աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Բաևին: Ավելի վաղ, SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ […] ...
22:14 08.04.2025
Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԱպրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Էրիկ Գ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ վթարի մեղավորը եղել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արա Ա․-ն, ով իր […] ...
22:09 08.04.2025
Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Նշվում է, որ Թևանյանն առանց գոտեմարտի հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, քանի որ մրցակիցը չի ներկայացել: ...
21:51 08.04.2025
Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցություններըՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունները սպասվում են ապրիլի 10-ին Ստամբուլում, ՏԱՍՍ-ին հաստատել է աղբյուրը։ «Նպատակային ամսաթիվը ապրիլի 10-ն է»,- ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների երկրորդ փուլում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և […] ...