ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը պատրաստ է ադրբեջանցի զինծառայողի մարմինը փոխանցելու գործում հանդես գալ որպես անկախ միջնորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը պատրաստ է ադրբեջանցի զինծառայողի մարմինը փոխանցելու գործում հանդես գալ որպես անկախ միջնորդ

18:16 24.11.2017

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը պատրաստ է գործելու որպես անկախ միջնորդ և կազմակերպելու ադրբեջանցի զինվորականի մարմնի փոխանցումը մյուս կողմին: Այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Մենք պատրաստ ենք գործելու որպես անկախ միջնորդ և կազմակերպելու ադրբեջանցի զինվորականի մարմնի փոխանցումը այն պահից, երբ կունենանք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններից յուրաքանչյուրի հետ համաձայնություն»,- ասաց նա:

«Հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել ԿԽՄԿ-ի միջոցով դին ադրբեջանական կողմին փոխանցելու առնչությամբ, փաստորեն հիմա սպասում ենք մյուս կողմի հետ համաձայնությանը» հարցին ի պատասխան` Զառա Ամատունին ասաց.

«Երբ մենք ասում ենք համաձայնություն, նկատի չունենք հայտարարությունները: Այստեղ կան որոշակի հարցեր, որոնք պետք է կարգավորվեն, որպեսզի մենք կարողանանք գործել որպես չեզոք միջնորդ: Համաձայնությունը մի կողմից խնդրանքն է կողմին, որին դիմում ես, մյուս կողմից` երբ բոլոր հարցերն արդեն համաձայնեցված են: Դա գործընթաց է, որը կարող է լուծվել մեկ կամ մի քանի օրում»:

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն, ըստ որի ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները նոյեմբերի 23-ի առավոտյան հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատարն էր, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի: ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև պատրաստակամություն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում: 

 



Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

11:13 25.11.2024

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:59 25.11.2024

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

10:52 25.11.2024

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

10:50 25.11.2024

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Վրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

10:42 25.11.2024

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Նոյեմբերի 20-ին հաղորդվել էր 2006 թ. Սուսաննա Բունիաթյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 22-ին, ժամը 21.30-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում նա հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժին, ապա ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: ...

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

10:35 25.11.2024

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

2024թ․-ի երրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։ 2024թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազ. […] ...

BACK_TO_TOP