ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր. ի՞նչ է դա և ի՞նչ օգուտ Հայաստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր. ի՞նչ է դա և ի՞նչ օգուտ Հայաստանին

17:20 24.11.2017

Այսօր Բրյուսելում մեկնարկել է Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որի ընթացքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև նոր համաձայնագրի կնքում: «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անվանումն ստացած փաստաթուղթը նախաստորագրվել էր դեռ այս տարվա մարտի 17-ին և մինչ փաստաթղթի ստորագրումն անորոշությունը պահպանվում է:

Չի բացառվում, որ պաշտոնական Երևանը կարող է հրաժարվել այս փաստաթղթի ստորագրումից ևս, ինչպես դա արվեց Ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակ: 2013-ին Ասոցացման պայմանագրի ստորագրումից Երևանը հրաժարվեց  Մաքսային միությանն անդամակցելուց անմիջապես հետո:

«Եվրոպական Միությունն ու Հայաստանը արձանագրեցին, որ ավարտել են Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, սակայն չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ»,- ասված է ՀՀ համագործակցությունը ԵՄ-ի հետ ԱԳՆ-ի պաշտոնական հրապարակման մեջ:


Կարծիք կա, որ նոր համաձայնագրի քաղաքական հատվածը նույն է, ինչ Ասոցացման հաձայնագրում, էականորեն տարբերվում է տնտեսական մասը: Այս նոր փաստաթուղթը փոխարինելու է գալիս Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին, որը ուժի մեջ է մտել 1999 թվակաին հուլիսին՝ 10 տարի ժամկետով, սակայն ժամկետի լրանալուց հետո երկարաձգվել է:  

Ի՞նչ սպասել Եվրամիության հետ նոր համաձայնագրից

Բրյուսելում այսօր նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցինթե շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից, ասել է.

«Վաղը չէ մյուս օրը, երևի թե, ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք»:

Ըստ որոշ փորձագետների՝ նոր համաձայնագիրը կարող է տալ շատ ավելի մեծ ու թիրախավորված աջակցություն, տնտեսական ազատություն, կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարի նոր՝ ավելի արդյունավետ մեխանիզմներ, ավելի լայն ժողովրդավարություն: Մի խոսքով, Հայաստանը կարող է ավելի մոտենալ եվրոպական մոդելին, դառնալ Եվրոպայի կողմից ավելի վերահսկվող: Պարտավորությունների մեջ հնարավոր են որոշ օրենքների ընդունումներ, որոնք, մեղմ ասած, օտար են հայկական մտածելակերպին և ոչ միշտ են բխում ազգային շահերից:

Ավելի գերակշռող է այն տեսակետը, որ Հայաստանը կխորացնի հարաբերությունները Եվրոպայի հետ այնքանով, որքանով չի վնասի ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամությանը: Ավելի լավատեսականը այն կարծիքն է, որ Հայաստանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ առաջին երկիրը, որ սերտացնում է հարաբերությունները ԵՄ-ի հետ և ապացուցում, որ արդյունավետ համակեցությունը անհնարին չէ:  

Կխանգարի՞ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ-ում ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորվածություններին: Հակառակը, պաշտոնական Երևանը ընդգծում է, որ հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի ու Եվրամիության, նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև:
Նախագահ Սերժ Սարգսյանն էլ վերջերս տված իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը չի անդրադառնում տնտեսությանը և Եվրասիական տնտեսական միության հետ հակասող կետ չի պարունակում:

«Այսինքն՝ այնտեղ հակասություններ չեն կարող լինել: Մեր երկրում կգործեն այն օրենքները, այն համաձայնագրերը, պայմանագրերը, որոնք մենք ստորագրում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, քանի որ առանձնապես տարբերություն չկա: Ռուսաստանն ԱՀԿ անդամ է, մենք՝ նույնպես, Ղազախստանը, Ղրղզստանը՝ նույնպես: Ի վերջո, ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն կգա նրան, որ կգործի Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, այն կանոններով, որոնցով այժմ աշխատում են եվրոպացիները: Այնտեղ, իհարկե, կան նաև այլ պահեր՝ տեխնիկական կանոններ, շատ այլ բաներ, բայց ԵԱՏՄ-ին հակասող ոչինչ չկա»,- Businenss FM-ին ասել է Սերժ Սարգսյանը:


Նոր համաձայնագրի կարևոր 3 կետերը

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանության տեքստը հոկտեմբերի 13-ին է հրապարակվել: Այն բաղկացած է 357 էջից: Համաձայնագրում անդրադարձ կա մի շարք ոլորտների, մասնավորրապես՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, կրթական, մշակութային:

SHANTNEWS-ն առանձնացրել է համաձայնագրի առավել կարևոր 3 կետերը:  

1. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
Փաստաթղթի հայերեն ոչ պաշտոնական տեսքտում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը:

2. Տնտեսական բարեփոխումներ
Տնտեսական գործակցության հատվածում նշված է, որ Հայաստանը լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկի աստիճանաբար ԵՄ տնտեսական քաղաքականությանը մոտենալու համար:

Իսկ Եվրոպական Միությունը պարտավորվում է աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ ապահովելու կայուն մակրոտնտեսական քաղաքականություններ, ներառյալ Կենտրոնական բանկի անկախությունը և գների կայունությունը, կայուն պետական ֆինանսները և արտարժույթի փոխանակման դրույքաչափի կայուն համակարգն ու վճարային հաշվեկշիռը։

3. Էներգետիկ գործակցություն, հրաժեշտ ԱԷԿ-ին
Էներգետիկ գործակցության մեջ հատկանշական է Մեծամորի ատոմակայանի փակման վերաբերյալ Հայաստանի ստանձնած պարտավորությունը: Ըստ դրա՝ Հայաստանը վաղաժամկետ գործողությունների պլան կամ ճանապարհային քարտեզ է ընդունելու: 

«Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը և այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը, հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով»,- նշված է փաստաթղթի մեջ:



Պատրաստեց՝ Արտակ Խուլյանը
Համահեղինակ՝ Արտակ Հովհաննիսյան


 


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

BACK_TO_TOP