19:00 19.08.2019
Բանաստեղծություններ գրող Սուրենի, ապագա երաժիշտ Դավիթի, գիշերօթիկ դպրոցում հայտնված Նարեի, քարերով դույլը մարզագույք դարձրած Արթուրի և էլի շատ պատմություններ տարիներ առաջ հայտնվեցին «Շանթ»-ի եթերում, ու հույզերի պակաս չեղավ:
Պատմությունները հուզիչ էին այնքան, որքան դաժան էին: Հերոսներից մեկը, օրինակ՝ Արսենը, մոռացած քանդակագործ դառնալու երազանքը, արհեստ էր սովորել ու տուն էր պահում: Դագաղագործ էր դարձել, որ քույրերն ու մայրը ապրեին:
Հովիկն ուներ փայլուն մաթեմատիկական ունակություններ, չուներ համակարգիչ, ապրում էր հին ու քայքայված տնակում, մոր հետ: Հովիկը թղթից էր համակարգիչ սարքել:
«Շանթի» նախաձեռնություններից հետո շատ բան փոխվեց Հովիկի, Արսենի և մեր մյուս հերոսների կյանքում: Մեր տեսանյութերից հետո Հովիկը համակարգիչ ունեցավ:
«Շանթ»-ի նախաձեռնած մարաթոնի գումարներով Հովիկն ու Արսենը, նաև շատ այլ կարիքավոր ընտանիքներ, որոնցում ամեն մի երեխա իր երազանքն ուներ, ունեցան իրենց բնակարանները՝ մեծ, հարմարավետ, լուսավոր: Երազանքներն էլ դարձան ավելի շոշափելի, ավելի մոտ, ավելի իրական:
Արսենի, Հովիկի ու մյուսների թղթե երազանքները «Շանթ»-ում «Թղթե երազանք»-ն էկրանավորելու առիթ դարձան:
Կինո դարձած այդ պատմությունները մի քանի կերպար դարձան, որոնք, ինչպես, իրական կյանքում, այնպես էլ կինոյում, էլի հուզում են: Արցունքները խեղդում են կոկորդդ իրականության երբեմն սարսափ հիշեցնող դաժանությունից, բայց նաև արցունքներ են հայտնվում, երբ երևում է հույսը, երբ ավելի լավ կյանքի կամքն անսասան է, երբ երազանքի ճանապարհով գնալու որոշումը` անբեկանելի:
«Մանկության բարդությունները կա´մ կոփում են, կա´մ թուլացնում: Մեր հերոսի դեպքում կոփել են ավելի շատ և, մանկության տարիներին ստացած դասը, հետագայում դարձել է վահանի նման մի բան, որ հանդիպած դժվարություններն արդեն այնքան էլ դժվար չեն թվում տեսածի ու ապրածի համեմատ»,- ասում է ֆիլմի գլխավոր հերոս Հայկի դերակատար Արսեն Միքայելյանը:
Դագաղագործի կերպարը մարմնավորած Դավիթ Հակոբյանը ավելացնում է.
«Այն, ինչ ուզում ենք ցույց տալ, այն ինչ դրված է ֆիլմի հիմքում, շատ կարևոր է և´ սերունդների համար, և´ նոր դաստիարակվող երեխաների համար, և մեր ընդհանրապես լինել-չլինելու համար, մեր նպատակի համար»:
Մանրամասները` ռեպորտաժում:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...