ՀՀ կառավարության հռչակած առաջնահերթությունների գծով Կոտայքի մարզում զարգացում կա. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

ՀՀ կառավարության հռչակած առաջնահերթությունների գծով Կոտայքի մարզում զարգացում կա. Նիկոլ Փաշինյան

20:28 17.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում։ Կոտայքի մարզում անցկացվող համաժողովը 7-րդն է մարզային ֆորումների շարքում։

Կառավարության ղեկավարը համաժողովի շրջանակում այցելել է տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես։ Վարչապետը շրջել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մտքեր փոխանակել ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ձեռնարկությունների գործունեության, արտադրական ծավալների և զարգացման ծրագրերի շուրջ։

Այնուհետև ֆորումի մասնակիցներին են ներկայացվել Կոտայքի մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը՝ թվով 25։

Վարչապետը, ամփոփելով համաժողովի արդյունքները, նկատել է՝ ներկայացված ներդրումային ծրագրերը վկայում են այն մասին, որ ՀՀ կառավարության հռչակած 3 առաջնահերթության մասով Կոտայքի մարզում որոշակի զարգացում կա։

«Առաջինը գյուղատնտեսությունն էր։ Ես հենց դա նկատի ունեի, երբ ասում էի գյուղատնտեսության արդյունաբերականացում։ Այն, ինչ տեսանք, մասնավորապես, ելակի արտադրության նոր տեխնոլոգիայի վերաբերյալ, հենց գյուղատնտեսության արդյունաբերականացումն է։ Այսպիսի միտումներ Հայաստանում, բարեբախտաբար, կան, և այս տարի Հայաստանից ելակի արտահանումը 3 անգամ ավելացել է։ Սա շատ լուրջ ցուցանիշ է։ Ինչո՞վ է նաև կարևոր ցուցանիշ, որովհետև այս արտադրությունը եղանակային պայմաններից շատ մեծ կախվածություն չունի։ Այսինքն՝ սա արդեն արդյունաբերական գյուղատնտեսություն է, որը մեր ուղղությունն է։ Չի կարելի 21-րդ դարում ուղղակի սպասել, թե այս տարի եղանակն ինչպիսին կլինի, կարկուտ կգա՞, թե՞ չի գա և այլն։

Հաջորդ ուղղությունը զբոսաշրջությունն էր, որի հետ կապված նաև նոր մշակույթ է ներդրվում, հույս ունեմ, հաջողությամբ։ Այստեղ մենք տեսանք ապարտ հյուրանոցների 2 նախագծեր, որը նոր երևույթ է Հայաստանում, և մենք հույս ունենք, որ այն հաջողություն կունենա։

Մենք տեսանք նաև մշակող արդյունաբերության նմուշներ, որոշակի տեխնոլոգիական գործունեության նմուշներ, և սա ուրախալի է», – նշել է կառավարության ղեկավարը։

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության խնդիրը տնտեսական գործունեությունը խթանելն է։ «Այս համաժողովների ամենակարևոր դերը Հայաստանի Հանրապետության հնարավորինս շատ քաղաքացիների տնտեսական գործունեության մղելն է, քաջալերելը, խրախուսելը, կառավարության շահագրգռությունը ցույց տալը. մեր շահագրգռությունն այն չէ, որ մենք փող աշխատենք, մեր շահագրգռությունն այն է, որ դուք փող աշխատեք, և հետևաբար, մենք դա համարում ենք մեր առաքելությունը։ Իհարկե, երբ ասում ենք փող աշխատել, նկատի ունենք օրինական աշխատանքով, արդար մրցակցության և ընդհանրապես արդարության պայմաններում։ Սա թերևս ամենակարևոր ուղերձն է, որ մենք ուզում ենք այսօրվա գործարարներին հղել։ Մեր նպատակն է, որ դուք փող աշխատեք, այո՛, հարստանաք և հարստացնեք, բայց ոչ թե մեզ, այլ երկիրը, պետությունը, ժողովրդին», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

15:54 23.11.2024

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

15:40 23.11.2024

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

BACK_TO_TOP