16:51 17.08.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է անձամբ հետևել Օդեսայի «Տոկիո Սթար» հյուրանոցում տեղի ունցած հրդեհի հետաքննությանը, որի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 10 մարդ: Այս մասին Զելենսկին հայտնել է իր «Ֆեյսբուքի» էջում:
Ուկրաինայի առաջնորդի կարծիքով՝ վթարը տեղի է ունեցել անփութության և հրդեհային անվտանգության չափանիշների խախտման հետևանքով:
«Գիշերը մենք 8 մարդու կորցրեցինք հանցավոր անփութության և հրդեհային անվտանգության տարրական կանոնները անտեսելու պատճառով»,- գրել է Զելենսկին իր «Ֆեյսբուքի» էջում:
Նա հայտարարել է, որ անձամբ կհետևի, որ մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Զելենսկին նաև ցավակցել է զոհերի հարազատներին և մտերիմներին: Նա նաև շնորհակալություն է հայտնել փրկարարներին, ոստիկաններին և Օդեսայի բնակիչներին, ովքեր իրենց բնակարաններում հյուրընկալել էին հյուրանոցի այցելուներին:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ խոշոր հրդեհ է բռնկվել Օդեսա քաղաքի «Տոկիո Սթար» հյուրանոցում: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Հարուցվել է քրեական գործ «հրդեհային անվտանգության կանոնների խախտման» հոդվածով:
https://www.facebook.com/zelenskiy95/posts/2311236525793377
00:59 05.04.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:56 05.04.2025
100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշըԱնգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթելով «Էվերթոնին» ուշագրավ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է թիմի ինստագրամյան էջը: Դերբիում «Լիվերպուլը» տարել է հոբելյանական 100-րդ հաղթանակը: Թիմերն անցկացրել են 246-րդ դերբին: Այդ խաղերից 68-ում հաղթել է «Էվերթոնը», իսկ 78-ում գրանցվել է ոչ-ոքի: ...
00:53 05.04.2025
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՊապուա Նոր Գվինեային պատկանող Նոր Բրիտանիա կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կիմբե քաղաքից 185 կմ հյուսիս-արևելք (Նոր Բրիտանիայի կղզի), որտեղ ապրում է 18,8 հազար մարդ: Նշվում է, որ օջախը գտնվել է 49 կմ խորության վրա։ Տուժածների և ցունամիի վտանգի […] ...
00:44 05.04.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱպրիլի 4-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի քաղաքագիտական և այլ հետազոտական և վերլուծական կենտրոնների փորձագետների հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Գլխավոր քարտուղարը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ նրանց ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության […] ...
00:32 05.04.2025
Էմինեմը պապիկ է դարձելԱմերիկացի ռեփեր Մարշալ Մեթերսը, ով հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, պապիկ է դարձել։ Ռեփերի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը, հրապարակել է իր առաջնեկի լուսանկարները Instagram-ում: Հեյլիի նկարներից պարզ է դարձել, որ երեխան ծնվել է մարտի 14-ին: Տղային անվանել են Էլիոթ Մարշալ, երկրորդ անունը՝ ի պատիվ հայտնի պապիկի։ 52-ամյա երաժշտի դուստրը՝ Հեյլին, ամուսնացել է իր սիրելիի՝ Էվան ՄաքՔլինթոքի […] ...
00:21 05.04.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...