14:32 17.08.2019
Օգոստոսի 16/17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
«Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ: Ըստ ոստիկանության տվյալների` վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Զոհվածների որոշ մասի ինքնությունն առայժմ ճշտված չէ»,- գրել է դեսպանը:
Համաձայն ոստիկանության նախնական տվյալների՝ հրդեհը սկսվել է հյուրանոցի երկրորդ հարկում: Այդ ժամանակ այնտեղ եղել է 200 մարդ: Նրանց մեծ մասը տարհանվել է:
Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Հարուցվել է քրեական գործ «հրդեհային անվտանգության կանոնների խախտման» հոդվածով:
19:20 16.04.2025
Այս հանդիպումը կարող է լավ դաս լինել մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության մասին։ «Այս հանդիպումը կարող է լավ դաս լինել մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար: Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգան է, և դուք միշտ պետք է պատրաստ լինեք…: Ոչ 90% կամ 95%-ով, ոչ: Միայն 100%-ով»,-Լևանդովսկու խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
19:14 16.04.2025
Սյունիքի մարզում իրանցի վարորդը «Howo» բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԱյսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Նորավան-Լծեն ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 59-ամյա Դավոուդ Մարանդը իր վարած «Howo» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սիսիանի […] ...
19:05 16.04.2025
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել ենՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է: Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն համակարգից օգտվելու որոշակի սահմանափակումներ։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության […] ...
18:54 16.04.2025
Գոռ Սահակյանը՝ արծաթե մեդալակիր․ ծանրամարտի ԵԱՄոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 73 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանը ներկայացնում էր Գոռ Սահակյանը։ Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը սանձել է 150, ապա նաև 153 կգ կշռող ծանրաձողերը։ Մոտեցումը 156 կգ-ին Գոռը ձախողել է։ Այս ցուցանիշով հայ մարզիկը նվաճել է փոքր բրոնզե մեդալ։ Իսկ հրում վարժությունում Գոռ հաջորդաբար սանձել է […] ...
18:48 16.04.2025
«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը կիրականացվի ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ․ ԲՏԱ նախարարը մամուլի ասուլիսին մանրամասներ է հայտնելԱպրիլի 16-ին AI9 Startup Campus-ում տեղի է ունեցել «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսը, որի մասին մանրամասներ են ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը: ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում ընդունված որոշմամբ 200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող […] ...
18:42 16.04.2025
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է ԻրանԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է Իրան։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ տեխնիկական պատվիրակության գլխավորությամբ, ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի պաշտոնյաների հետ»,-հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Գրոսսին հանդիպումներ կունենա Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։ ...