Աշնանային նորաձևության 10 թրենդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
-0.91 oC

Աշնանային նորաձևության 10 թրենդ

20:59 18.08.2019

Նորաձության միջազգային ցուցադրությունները, որպես կանոն, պաթետիկ են, շքեղ։ Ներկայացված մոդելները մեծամասամբ անօգտագործելի են առօրյա կյանքում: Պատճառն այն է, որ այդ ցուցադրությունները պարզապես շոու են, իսկ ներկայացած հագուստները՝  արվեստի գործեր: Սակայն դրանց դետալներից կարելի է հասկանալ, թե ինչն առաջիկայում կլինի նորաձև: Պարզապես պետք է կարողանալ  «կարդալ» այդ մեսիջները:

Եվ այսպես՝ եկեք «շրջենք» ֆրանսիական նորաձևության պոդիումով և հասկանանք՝ ինչը նորաձև կլինի աշնանն ու ձմռանը:

Այս անգամ ամենապրագմատիկը ֆրանսիացիներն են․ նրանք ներկայացնում են այնպիսի մոդելներ, որոնք առավելագույնս մոտ են մեր  առօրյային: Նորաձևության մայրաքաղաքի վերջին նորոթյուննները սկսենք «Շանելի» ցուցադրությունից: Նորաձևության տան նորանշանակ ղեկավար Վիրջինիա Վիարը, ով, ի դեպ, հանգուցյալ Կառլ Լեգերֆելդի աջ ձեռքն էր, ներկայացրել է լեգենդար դիզայների վերջին հավաքածուն, որը նա չհասցրեց ներկայացնել:

Նորաձևության մարաթոնը վերադառնում է «ի շրջանս յուր»՝ էլեգանտություն, կանացիություն, որը վերջապես դուրս է մղում անճոռնի ու  plus-size հուդիներն ու կեդերը։

Հրաբխային գույներ 

Կրակի հետ խաղալն ամենականացի սովորությունն է:  Աշնանը կանայք դա կանեն բառի ուղղակի և անուղղակի իմաստներով: Հրաբխային գույներով կխաղան տղամադկանց զգացմունքների հետ ու կփորձարկեն նրանց դիմադրողականությունը: Հրաբխի բոլոր երանգներն այս  աշնանն ընդունելի են ու գերնորաձև: Արնագույն կարմիրից մինչև շիկակարմիր ու շլացուցիչ դեղին․ համաձայնեք, որ իսկապես շքեղ գույներ են:

Մանուշակագույն

Ուլտամանուշակագույնը, որը 2018-ի թրենդն էր, դեռ վաղ է հնաոճ համարելը: Ոտքից գլուխ միագույն մանուշակագույնը միշտ հետաքրքիր  տեսք է ապահովում, բացի այդ, նաև՝ առեղծվածային: Սեզոնի ամենանորաձև համադրությունները խաղերն են մեկ գույնի հետ, այսպես  ասենք, նույն գույնի 50 երանգները:

Դույլ-գլխարկներ

Այսպիսի գլխարկներ առաջարկում են Նինա Ռիչչին, Դիորն ու Վալենտիոն: Բոլորն էլ հետաքրքիր զուգադիպությամբ համարյա միաժամանակ են առաջակել դրանք՝ որպես այս աշնան նորաձևություն։

Գլխաշորեր

Գլխաշորեր, գլխակապեր՝ այս դետալը գրեթե բոլոր կանանց հայտնի է մանկուց: Դժվար է ասել՝ այս դեպքում street style-ն են դիզայներները  բերել պոդիու՞մ, թե՞ հակառակը՝ պոդիումից են գլխաշորերը տարել փողոց:

Չար լեզուներն ասում են, որ Ժակլինի Քենեդիի, Գրեյս Քելլիի  ու Օդրի Հեփբերնի սիրած աքսեսուարը կրկին նորաձև է  դարձել՝ այս անգամ   ռեփեր A$AP Rocky-ի շնորհիվ․ գլխաշորով նա դուրս էր եկել Կարմիր գորգ:

Այժմ փարիզյան նորաձևությունն առաջարկում է  կաշվե ու մետաքսե գլխաշորերից մինչև «տատիկի» միագույն, բազմագույն ու թավշե տեսակներ։ Ընտրեք, որն ուզում եք:

Արհեստական մորթի

Մուշտակները երբեք նորաձևությունից դուրս  չեն գա:  Դրանք  միշտ ցուցադրվում են պոդիումներում, միայն թե՝ որոշակի փոփոխություների ենթարկված: Այս աշնանն ու ձմռանը ևս նորաձև են լինելու մորթե դետալներ ունեցող վերարկուներն ու մուշտակները: Միայն թե նորաձևությունը հետևողականորեն հրաժարվում է բնական մորթուց: Բնական մորթուն փոխարինում են դրանց էկո տարբերակները: Բնական մորթու դեմ պայրքարողների առաջամարտիկը Ստելլա Մաքքարթնին է: Նրա հետևորդների թիվն աճում է  երկրաչափական պրոգրեսիայով:

Լուսանկարներ

Լանվինը, Վալենտինոն, Մեյսոն Մարգիելան առաջարկում են երևակայական կերպարներով, ծաղկային վառ պատկերներով տպագրված  սյուժեներ: Ընդունելի են անգամ ամենաֆանտաստիկ ու առաջին հայացքից անընդունելի, աչքին «խորթ» թվացող լուծումները։

Լայն ուսեր 

Շեշտված ուսերը կրկին նորաձև են: Դիզայներները վերջին տարիներին աստիճանաբար դրանք «լայնացնում» են: Ու ահա այս սեզոնին  ուսերի լայնությունը մոտեցել է 80-ականների նորաձևությանը: Միայն թե դրանք ավելի սուր են ու հատու՝ դուրս են բոլոր-բոլոր  թույլատրելի ու հնարավոր սահմաններից: Այդպիսի ուսերով վերնազգեստներ ցուցադրում են Իվ  Սեն Լորանն ու Ջիվենշին:

Շախմատի տախտակ 

Ամենատարբեր չափսերի վանդակներ ցուցադրվում են գրեթե բոլոր պոդիումներում: Վանդակավոր հագուստները դժվար թե մոտ ապագայում լքեն մեզ: Իսկ որպես  թարմություն՝ դիզայներներն առաջարկում են անհամաչափ վանդակներ:

Շատ երկար ճտքերով կոշիկներ

Ծնկից վերև հասնող կոշիկները մնում են ուժի մեջ: Դրանք կարող են լինել փայլուն, անփայլ,  սրածայր կամ ոչ այնքան։ Կարող եք համադրել կարճ շրջազգեստների հետ, կամ դրանցում տեղավորել տաբատի եզրերը:

Ձեռնոցներ 

Եվս մեկ աշնանային թրենդ․ երկար ձեռնոցները՝ փայլուն կամ անփայլ կաշվից, կարող են հրաշալիորեն լրացնել կերպարը ու թարմություն հաղորդել, անգամ դառնալ ամենակարևոր դետալը: Դրանք հրաշալի կհամադրվեն մետաքսե գլխաշորերի հետ, ու դուք կնմանվեք 20-րդ  դարի ոճի հրեշտակներին՝ Էլիզաբեթ Թեյլորին, Օդրի Հեփբերնին, Գրեյս Քելլիին: Կամ կարող եք կրել մեկ ձեռնոց, ինչպես Մելանիա Թրամփը, ով նույնպես հավակնում է դառնալ ժամանակակից ոճի հրեշտակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դաս

21:24 28.11.2024

Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դաս

Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդումը և այս համատեքստում վերջիններիս վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը, շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների հետ։ Նշված ծրագրերի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, հրատարակչության ղեկավար, Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի ավագ […] ...

Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը

21:14 28.11.2024

Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը

Ժամանակավոր օրենքը, որը թույլ էր տալիս բժիշկներին դեղորայքային կանեփ նշանակել, Դանիայում մշտական ​​կդառնա։ Խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը համաձայնել է այս հարցում, հայտնում է Թագավորության ներքին գործերի և առողջապահության նախարարությունը: 2018-ից 2025 թվականներին բժիշկներին թույլատրվել է նշանակել այս դեղամիջոցը: Նորարարության նպատակն էր թույլ տալ ուժեղ ցավ ունեցող հիվանդներին, ովքեր արդեն փորձել են այլ դեղամիջոցներ, սակայն բարելավում չեն […] ...

Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները

21:05 28.11.2024

Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները

Նոյեմբերի 28-ին Հելսինկիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։ Ընդծվել է, որ երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդման հարցում էական դեր են կատարում ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամուր հարգանքը, զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, ինչպես […] ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

21:00 28.11.2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է […] ...

Զելենսկին ստորագրել է հարկերի ավելացման մասին օրենքը

20:52 28.11.2024

Զելենսկին ստորագրել է հարկերի ավելացման մասին օրենքը

Վլադիմիր Զելենսկին 44 օր անց օրենք է ստորագրել Ուկրաինայում հարկերի զգալի ավելացման մասին։ Այս մասին են վկայում երկրի խորհրդարանի կայքում տեղադրված քարտային ինդեքսի տվյալները։ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ օրենքը պետք է ստորագրվի 15 օրվա ընթացքում կամ վետո դրվի։ Մեկուկես ամիս է անցել այն պահից, երբ Զելենսկին ուղարկվել է հարկերի ավելացման մասին օրենքը։ Շատ պատգամավորներ բազմիցս վրդովվել […] ...

Էրդողանը Մերձավոր Արևելքում հրադադարի մասին ԱՄՆ նախաձեռնությունը ուշացած է անվանել

20:44 28.11.2024

Էրդողանը Մերձավոր Արևելքում հրադադարի մասին ԱՄՆ նախաձեռնությունը ուշացած է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Մերձավոր Արևելքում հրադադարի մասին վերջին նախաձեռնությունը ուշացած, բայց կարևոր քայլ էր։ Այս մասին նա ասել է Թուրքիայում այցով գտնվող Օմանի սուլթան Հայթամ բեն Տարեկ Ալ Սաիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք չենք կարող հասնել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության, քանի դեռ […] ...

BACK_TO_TOP