Սա պետք է դառնա ծաղկուն և խնամված վայր. Աննա Հակոբյանը Դիլիջանի կոմպոզիտորների տանն էր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Սա պետք է դառնա ծաղկուն և խնամված վայր. Աննա Հակոբյանը Դիլիջանի կոմպոզիտորների տանն էր

20:10 16.08.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տուն։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի առաջնորդությամբ հյուրերը շրջել են ստեղծագործական տան տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Միության նախագահը հյուրերին պատմել է տան անցյալի մասին, ուղեկցել նրանց Լյուդվիգ վան Բեթհովենի անվան համերգասրահ, իսկ 21 համարի քոթեջում, որտեղ ժամանակին բնակվել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, կատարել մեծանուն կոմպոզիտորի սիրված ստեղծագործություններից։ Նա ներկայացրել է Կոմպոզիտորների տան զարգացման իր տեսլականը, այդ թվում՝ հաջորդ տարի՝ 2020 թվականին Բեթհովենի ծննդյան 250-ամյակի կապակցությամբ այնտեղ միջազգային փառատոն անցկացնելու գաղափարը։

Անդրադառնալով ստեղծագործական տան ներկայիս ընդհանուր առմամբ ոչ բարվոք պայմաններին և զարգացման հեռանկարներին ու ծրագրերին՝ Աննա Հակոբյանն ասել է.

«Մեր նպատակը պետք է լինի կարճ ժամանակում սա դարձնել ծաղկուն և չափազանց խնամված վայր, որ մարդը մտնի և հաղորդակից լինի ողջ փառահեղ պատմությանը: Այս տունը պետք է դառնա հյուրընկալ վայր փառատոների, երաժշտական արվեստի միջազգային իրադարձությունների համար»:

Այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Իմ քայլը» հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ ջանքերով մշակել և իրականացնել Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տան վերանորոգման և զարգացման համապարփակ ծրագիր: Ծրագրի հաջող մեկնարկի դեպքում արդեն հաջորդ տարի ստեղծագործական տան համերգասրահում կանցկացվի Լյուդվիգ Վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջազգային փառատոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

22:40 22.11.2024

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

22:32 22.11.2024

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

Իսպանիայի կառավարությունը երկարացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկը՝ բարձրացնելով դրա դրույքաչափը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նման հարկի ներդրումը կլինի միանվագ միջոց, որի ժամկետը կլրանա 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այժմ կառավարությունը երկարացրել է այն ևս երեք տարով՝ խոշորագույն բանկերի տոկոսադրույքը 4,8%-ից հասցնելով 7%-ի։ Իշխանությունները նշում են, որ բանկերը վերջին տարիներին անսպասելի շահույթներ են ստացել բարձր […] ...

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP