Եզրակացությունների համար 5-օրյա ժամկետում կներկայացվի հրդեհների լիարժեք ուսումնասիրություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
10:00:26
Ամսաթիվ
24 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+19.09 oC

Եզրակացությունների համար 5-օրյա ժամկետում կներկայացվի հրդեհների լիարժեք ուսումնասիրություն

16:51 16.08.2019

Օգոստոսի 16-ին Փրկարար ծառայությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Մարզային փրկարարական վարչությունների պետերը, կառուցվածքային ստորաբաժանումների մասնակից ղեկավարները ծառայության Վ. Գաբրիելյանին զեկուցեցին օգոստոսի 10-16 հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը:

Լսելով զեկույցները՝ գեներալն առանձնահատուկ անդրադարձավ երկրում տիրող հրդեհավտանգ իրավիճակին, որի հիմնական պատճառը եղանակային բարձր ջերմաստիճանով պայմանավորված մարդկային գործոնն է: Պատասխանատու վարչություններին հանձնարարվեց 5-օրյա ժամկետում ներկայացնել հասարակական հնչեղություն ունեցած հրդեհների ամբողջական ուսումնասիրությունները՝  հրդեհների բռնկման վերլուծությունների և եզրակացությունների համար:

Վ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այսուհետև հայտնաբերված և վնասազերծված պայթուցիկ արկերի, սարքավորումների ոչնչացումն իրականացվելու է նախարարության միջոցներով՝ համապատասխան տարածքում: Նա նշեց, որ գործառույթն արդեն սկսված է:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ պարոն Գաբրիելյանը նշեց, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին՝ «Արևիկ» ազգային պարկի մոտակա անտառում, կան ծխացող օջախներ, որտեղ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Տրված է հրդեհի մեկուսացում: Դեպքերի ընթացքից ելնելով՝ կոչ արեց լինել ավելի զգոն՝ պատրաստ լինելով կատարել իրավիճակից բխող գործողություններ:

Հաշվետու ժամանակաշրջանում «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում սպասարկվել է 21.575 զանգ: Բժշկական և հոգեբանական խորհրդատվության գծով սպասարկվել է համապատասխանաբար՝ 26 և 12 ահազանգ: Հակահրդեհային ազդարարման համակարգով սպասարկվել է 74 ահազանգ, «911 SMS» համակարգով գրանցվել է 214 հաղորդագրություն: Գրանցված հրդեհներից 16-ը տեղի են ունեցել շենք-շինություններում, 192-ը՝ բուսածածկ տարածքներում (այրվել է մոտ 377 հա տարածք):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

13:50 24.04.2025

Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահը իր ուղերձում ընդգծում է, որ Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։ «Դա հիշեցում է աշխարհին բռնության, ծայրահեղականության և մեկուսացման բոլոր ձևերի դեմ կանգնելու կարևորության մասին», […] ...

Մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ․ Ամենայն Հայոց կաթողիկոս

13:37 24.04.2025

Մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ․ Ամենայն Հայոց կաթողիկոս

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առիթով. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր Հայաստանում և ի սփյուռս աշխարհի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ խոնարհումով և աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»։ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հրեշավոր ցեղասպանությանը զոհ դարձան մեր […] ...

Վինիսիուսին 2 տարվա որակազրկում է սպառնում

13:25 24.04.2025

Վինիսիուսին 2 տարվա որակազրկում է սպառնում

ՖԻՖԱ-ն քննարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին 2 տարով որակազրկելու հարցը, գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր պաշտոնական կայքում: Վինիսիուսի դեմ բողոք է ներկայացրել բրազիլական Tiberis Holding ընկերությունը: Բրազիլական ֆուտբոլի 2-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Աթլետիկ» ակումբի բաժնեմասը վաճառվել է ALL Agenciamento Esportivo ընկերությանը, որը պատկանում է Վինիսիուսի հորն ու ֆուտբոլիստի գործակալ Սոարեշին, մինչդեռ Tiberis […] ...

Քննչական կոմիտեի անձնակազմը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

13:10 24.04.2025

Քննչական կոմիտեի անձնակազմը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ ...

Հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումը

13:06 24.04.2025

Հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ «110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր, ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել՝ մարդկության անունից՝ հանուն ճշմարտության և արդարության»,-X-ի միկրոբլոգում գրել է Մակրոնը։   ...

Վարչապետը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

12:57 24.04.2025

Վարչապետը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հաջորդիվ վարչապետը երկրի բարձրագույն […] ...

BACK_TO_TOP