Որպեսզի օգտատերը տեղեկացնի կեղծ ինֆորմացիայի մասին, բավական կլինի սեղմել աջ անկյունում գտնվող «․․․» նշանը, որից հետո կբացվի «կեղծ տեղեկություն» տողը:
Բոլոր նշված հրապարակումները կստուգվեն Փոյթերի միջազգային ինստիտուտի փորձագետների կողմից: Փորձարկումը չանցած հրապարակումները չեն հեռացվի, բայց և չեն երևա «Հետաքրքիր է» էջում, բացի այդ, դրանք հնարավոր չի լինի առաջխաղացնել հեշթեգերի միջոցով: