Հաշվի չի առնվել Ջերմուկի բնակիչների կարծիքն ու բողոքը. ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+13.09 oC

Հաշվի չի առնվել Ջերմուկի բնակիչների կարծիքն ու բողոքը. ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

11:40 15.08.2019

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում Ամուլսարի հանքի շահագործման դեմ: Ուսումնասիրություններ կատարած փորձագիտական խումբը պատասխանել է, որ շրջակա միջավայի ազդեցության գնահատումները թերի են, համապատասխան հետևություններն անվստահելի են: Հետևաբար, հարցին, թե արդյո՞ք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել:

Ցուցարարները նշում են, որ եթե փորձագիտական եզրակացությունն այսպիսին է, ապա, ինչպես Քննչական կոմիտեն է հայտնում ի լուր ամբողջ աշխարհի՝ վերոնշյալ եզրակացությունից ելնելով՝ ոչ մի խնդիր չկա:

Բողոքի մասնակիցները նաև շեշտում են, որ ոչ մի փորձագիտական եզրակացության մեջ հաշվի չեն առնվել Ջերմուկի բնակիչների կարծիքն ու բողոքները՝ կապված հանքի շահագործման հետ.

«Հաշվի չի առնվել տեղացիների կարծիքը, որոնք արդեն մեկ տարուց ավելի է՝ օր ու գիշեր իրենց ընտանիքներն ու աշխատանքը թողած՝ հերթապահում են Ամուլսարի պոստերում, որպեսզի ժամանակ շահեն կառավարության համար, որն էլ իր հերթին դադարեցնի էս հանքի ծրագիրը: Սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում չի արվել, թե ինչ ազդեցություն կունենա այս հանքը Ջերմուկ քաղաքի՝ որպես առողջարանային քաղաք բրենդի, տնտեսության ու մարդկանց վրա»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան

19:55 25.11.2024

Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Ելենա Վեսնինան հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Դեռ կարող էի խաղալ, բայց դրա համար մոտիվացիա է անհրաժեշտ, ինչը, սակայն, արդեն չունեմ։ Դուրս գալ կորտ և ներկա ստանալն ինձ համար չէ։ Փոխվել են նաև կյանքի առաջնահերթությունները։ Այժմ գրեթե անհնար է դարձել նույն տեմպով ճամփորդել ու մասնակցել մրցաշարերի։ Դրան գումարած` […] ...

Շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը

19:49 25.11.2024

Շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը

Արդարադատության նախարարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը: Այսօր Տավուշի մարզում ցուցադրվել է «Արտոնյալից՝ պատասխանատու քաղաքացի» ինտերակտիվ ներկայացումը: Ներկայացումը բացահայտում է արտոնյալ վերաբերմունքի և կոռուպցիոն մշակույթի վնասակար ազդեցությունը: Ներկայացումը բեմականացվել է «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ և […] ...

Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

19:44 25.11.2024

Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։ Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […] ...

Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՀՀ ՄԻՊ

19:40 25.11.2024

Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման: Միջոցառման նպատակն էր անդրադառնալ Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները՝ դիտարկելով դրանք օրենքի նոր փոփոխությունների լույսի ներքո և առանձնացնելով այն […] ...

Հրդեհ՝ Կոթի գյուղում

19:35 25.11.2024

Հրդեհ՝ Կոթի գյուղում

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15:14-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հրշեջ-փրկարարական խմբից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […] ...

Արթուր Միրանյանի երրորդ գոլը Ռումինիայում

19:26 25.11.2024

Արթուր Միրանյանի երրորդ գոլը Ռումինիայում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը 6-րդ խաղն է անցկացրել ռումինական «Ունիվերսիտատիա Կլուժի» կազմում և խփել երրորդ գոլը: 28-ամյա ֆուտբոլիստը «Գերմանշտադտի» դեմ Ռումինիայի Սուպերլիգայի 17-րդ տուրի արտագնա հանդիպման 70-րդ րոպեին է խաղադաշտ դուրս եկել, իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին դարձել գոլի հեղինակ: «Ունիվերսիտատիա Կլուժը» պարտվել է 1-2 հաշվով: «Ունիվերսիտատիա Կլուժը» 30 միավորով առաջատարն է, «Գերմանշտադտը»` […] ...

BACK_TO_TOP