Չորս ՀԿ-ներ հայտարարություն են տարածել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Չորս ՀԿ-ներ հայտարարություն են տարածել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ

11:31 24.11.2017

Մի քանի Հասարակական կազմակերպություններ  հայտարարություն են տարածել լրագորղի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է:

«Սույն թվականի նոյեմբերի 20-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Թերեզա Սարգսյանի գործով հերթական նիստի ժամանակ դատավոր Աննա Մաթևոսյանը, ամբաստանյալի փաստաբանի միջնորդությունը հաշվի առնելով, Aravot.am լրատվական կայքի լրագրողին արգելել է ձայնագրել դատական նիստը։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ լրագրողին արգելել են ձայնագրություն կատարել դռնբաց դատական նիստի ընթացքում, այն դեպքում երբ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատական նիստերը ձայնագրվում են դատարանների կողմից, իսկ դատավարության մասնակիցների կողմից ձայնագրություն կատարելու իրավունքը սահմանված է ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարությունների մասին օրենսգրքերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով: Այս առումով բացառություն է կազմում ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որն ուղղակիորեն չի սահմանում դատավարությանը մասնակցող անձանց, այդ թվում և լրագրողների ձայնագրություն կատարելու իրավունքը: Հենց այս օրենսդրական բացն է հնարավորություն տվել պաշտպանին միջնորդելու, իսկ դատավորին՝ բավարարելու միջնորդությունն ընդդեմ լրագրողի օրինական գործունեության, այնինչ գործնականում քրեական գործերի դատաքննությունների ընթացքում նիստի ձայնագրությունը երբեք չի արգելվել: Ավելին, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի R (2003) 13 Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության մասին, ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի գործունեությունը: Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են տեղի ունեցածը:Հաշվի առնելով, որ դատական նիստի ձայնագրության արգելքն իրավաչափ չի եղել և միտված է եղել խոչընդոտելու լրագրողի կողմից դատական նիստի լուսաբանումը, կոչ ենք անում. Բոլոր դատավորներին ՝ զերծ մնալ նմանօրինակ պրակտիկայից, հարգանք դրսևորել լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ և ապահովել լրագրողների՝ դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը: Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ, որպեսզի միասնական մոտեցում գործի բոլոր դատարաններում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի ձայնագրման, լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա սահմանափակման հիմքերն ու ընթացակարգերը: Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին:

«Ասպարեզ» լրագրողների ակումբ հասարակական կազմակերպություն

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպություն

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP