Սպանդանոցները պատրաստ են աշխատել շուկայի պահանջարկի համաձայն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+22.09 oC

Սպանդանոցները պատրաստ են աշխատել շուկայի պահանջարկի համաձայն

12:20 13.08.2019

«Բոլոր հնարավորություններն ունենք և պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի»,- խոստացել են մի շարք սպանդանոցների ներկայացուցիչներ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ-ից:

Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հիշեցրել է, որ թարմ մսի սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կիրառումը հասարակական սննդի կետերում սկսվել է օգոստոսի 1-ից և կոնկրետ սպանդանոցների պատրաստականության վիճակից է կախված լինելու հանրային սննդի կետերի կողմից նշված պարտադիր պայմանի կատարումը:

Նա նաև տեղեկացրել է, որ մշակվել է հստակ ճանապարհային քարտեզ, որի համաձայն էլ կիրականացվի վերահսկողությունը հանրապետության հանրային սննդի կետերում:

«Մենք խստորեն հետևելու ենք, որ վերահսկողությունը չվերածվի սպանդանոցային մորթն ուղեկցող 5-րդ ձևի փաստաթղթի շրջանառության: Այս թեման տարբեր հարթակներում քննարկվել է և եկել է արդեն գործնական քայլեր անելու ժամանակը: Ակնկալում ենք ձեր գործուն աջակցությամբ գործընթացը կազմակերպել պատշաճ կերպով»,- ասել է Արթուր Շատվորյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր համաքաղաքացուն

17:22 30.09.2024

20-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր համաքաղաքացուն

Սեպտեմբերի 27-ի ժամը 23.31-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի մշակույթի տան մոտից կրծքավանդակի ձախ կեսի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել ինքնությունը չպարզված երիտասարդի: Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչ […] ...

Մյունխենի դատարանը մեղմել է Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանի պատիժը

17:17 30.09.2024

Մյունխենի դատարանը մեղմել է Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանի պատիժը

Մյունխենի դատարանը վերանայել է Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանի պատիժը: 54-ամյա գերմանացին մեղավոր էր ճանաչվել հարևանի գույքը վնասելու, ավտոկայանատեղիից խարդախությամբ օգտվելու և ոստիկանին անպատվելու համար: Հետագայում երրորդ կետը հանվել էր գործից, իսկ մնացած երկուսի մասով Լեմանն ընդունել էր իր մեղքը: Նախկին ֆուտբոլիստը պետք է տուգանվեր 420 հազար եվրոյով, սակայն դատարանը մեղմել […] ...

Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է, որն ամեն օր հաղթահարում է իր առջև ծառացած մարտահրավերները. Գնել Սանոսյան

17:12 30.09.2024

Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է, որն ամեն օր հաղթահարում է իր առջև ծառացած մարտահրավերները. Գնել Սանոսյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիական ավիացիայի ստեղծման 91-րդ տարեդարձի և մասնագիտական օրվա առթիվ: «Հարգելի՛ ավիատորներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 91-րդ տարեդարձի և մասնագիտական օրվա առթիվ: Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է, որն ամեն օր հաղթահարում է իր առջև ծառացած մարտահրավերները և կայուն քայլերով շարժվում առաջ։ […] ...

Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել

17:07 30.09.2024

Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել

Սեպտեմբերի 30-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Արմավիրի մարզի պարեկները Հուշակերտ-Վանանդ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ մեքենայի սրահում կա որսորդական ակոսափող հրազեն, որի համար վարորդն ուներ համապատասխան փաստաթղթեր: Սակայն մեքենայում կային նաև փամփուշտներ, այդ թվում` մեկ տուփ ինքնաձիգի մարտական փամփուշտ: Զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով Արմավիր […] ...

Իրանը ցանկություն է հայտնել լրջորեն ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ

17:02 30.09.2024

Իրանը ցանկություն է հայտնել լրջորեն ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Իրանը մտադիր է լրջորեն ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ և լուծել վիճելի հարցերը միմյանց հետ համագործակցելով, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ «Ես շատ գոհ եմ այն ​​լավ տեմպերից, որով զարգանում են մեր հարաբերությունները բոլոր մակարդակներում, ես կցանկանայի ընդգծել, որ Իրանի նոր կառավարությունը լրջորեն մտադիր է ամրապնդել մեր հարաբերությունները», – ասել է փոխնախագահը Ռուսաստանի […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:57 30.09.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Սեպտեմբերի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5991 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 156 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 174, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 310 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 1489, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 245, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

BACK_TO_TOP