11:47 11.08.2019
«Մենք գնում ենք դեպի ավտորիտար պետություն, և սա փաստ է», – հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Palitranews» հեռուստաալիքի եթերում:
Այսպես է արձագանքել Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդդիմադիր «Ռուսթավի 2» ՀԸ-ի արդեն նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի մեղադրանքին ՝ նշելով, որ պետության համար այսօր օրենսդրությունն այլևս առաջնահերթություն չէ, քանի որ այն քաղաքական գործիչների համար վերածվել է «մեյքափի»։
«Ո՞րն է «Վրացական երազանքի» ձեռագիրը և որո՞նք են «Վրացական երազանքի» մեթոդները, ցավոք սրտի, սա արդեն շատ հեռու է իմ ճանաչած «Վրացական երազանքից»։ Ցանկանում եմ հիշեցնել մի հանգամանք, որ ինչ-որ կերպ, երբ կալանք էր դրվում «Ռուսթավի 2»-ի ունեցվածքի վրա, ընկերությունը Նիկա Գվարամիայի ղեկավարությամբ, միևնույնն է, ամենահաջողն էր, այդ թվում` ֆինանսապես », – ասել է Մարգվելաշվիլին:
15:16 27.04.2025
Խորապես վշտացած ենք Իրանում տեղի ունեցած ողբերգական պայթյունից․ ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ. «Մենք խորապես վշտացած ենք Բանդար-Աբբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունից, որը հանգեցրեց բազմաթիվ զոհերի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում: ...
15:10 27.04.2025
Հայաստանի հավաքականը մինչև 18 տարեկանների պայքարում մեկ ոսկե, երկուական արծաթե և բրոնզե մեդալ է նվաճել․ Սամբոյի ԵԱԿիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտել են նաև մինչև 18 տարեկանները: Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ` մեկ ոսկե, երկուական արծաթե և բրոնզե: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ է նվաճել 71 կգ քաշային Գոռ Շատվերյանը, որը եզրափակչում հաղթել է ուկրաինացի Ռոման Հարբուզին: Արծաթե մեդալակիր են դարձել Ջոնիկ Օզմանյանը (64 […] ...
14:54 27.04.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով: Ուղերձում նշված է. «Սիրով շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված և տարիների բարեկամությամբ ամրապնդված Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների ներկայիս հանգրվանը մեր ժողովուրդների միջև առկա հարգանքի և փոխվստահության ապացույցն է։ Ուրախ […] ...
14:38 27.04.2025
Ճանաչողական այցով խորհրդարան են այցելել ՀՀ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով այս շաբաթ խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Պատգամավոր Մարիամ Պողոսյանը զրուցել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների եւ […] ...
14:14 27.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում ապրիլի 27-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների […] ...
14:00 27.04.2025
Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ ՄարկուսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին: Վարչապետը ողջունել է Երևանում Ասորական համաշխարհային համաժողովի անցկացումը և ընդգծել, որ ասորական համայնքը Հայաստանի հասարակության կարևորագույն մասն է, այն լիարժեք ինտեգրված է երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ասորական համայնքը գտնվում է ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում՝ ինքնության պահպանման, իրավունքների լիարժեք […] ...