20:42 09.08.2019
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն:
«Գոհունակությամբ նշում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շփման գծում հարաբերական անդորր է տիրում: Միևնույն ժամանակ, մեզ անհանգստացնում է այն, որ կողմերը շարունակում են տարբեր պատրվակներով փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց դեմ»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ նման հռետորաբանությունը չի նպաստում բանակցային գործընթացի համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և փոխզիջումներ գտնելուն: Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի միջոցով:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հավելել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում է աջակցել խաղաղ գործընթացի համակողմանի առաջխաղացմանը:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում22:58 01.04.2025
Արարատի մարզում բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժածԱպրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «IVECO» մակնիշի բեռնատարը և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջին հայտնվել է ճանապարհի բաժնարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել […] ...
22:46 01.04.2025
Ապրիլի 1-ը՝ թռչունների միջազգային օրԱպրիլի 1-ին, նշվում է Թռչունների միջազգային օրը: Այն նվիրված է աշխարհում թռչունների պահպանմանը և էկոհամաակարգերում դրանց կարևոր դերի ճանաչմանը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Թռչունները պարզապես գեղեցիկ արարածներ չեն, այլ կենսական նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման և առողջ շրջակա միջավայրի ապահովման գործում։ Թռչունները զգալիորեն նպաստում են բնական գործընթացներին, ինչպիսիք են սերմերի […] ...
22:34 01.04.2025
Գերմանիայի նախագահի և Իրանի ԱԳ նախարարի հայաստանյան այցերի արդյունքներն է ամփոփել Հրանտ ՄիքայելյանըԱդրբեջանը Հայաստանին մեղադրող հերթական ապատեղեկատվությունը տարածեց: Դա այն ժամանակ էր, երբ մեր երկրում էր Գերմանիայի նախագահը: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի ԱԳ նախարարը: Եվ այս ամենը տեղի է ունենում Երևանի և Բաքվի այն հայտարարություններից հետո, թե կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ […] ...
22:21 01.04.2025
Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ-ից: «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը: ...
22:12 01.04.2025
Ծովինար Վարդանյանը հանդիպել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանըՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 1-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ՀՀ ազգային ժողովից։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ԱՄՀ ընթացիկ ծրագրով նախատեսված միջոցառումների կատարմանը, գործընկերային հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն հայտնել: Քննարկվել են ԱՄՀ-ի հետ համագործակցության հեռանկարներին, հարկային […] ...