15:40 09.08.2019
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու նիստում ելույթ ունեցավ՝ անդրադառնալով մի շարք հարցերին, խոսեց ապրիլի 29-ից Երևանի մանկապարտեզի բյուջեից վերաֆինանսավորման մասին:
«Մանկապարտեզների բյուջեն նվազեցվել էր 243 մլն դրամով, մեկնարկը տրվեց ապրիլի 29-ին, եթե ապրիլից արդեն գիտեինք, որ չենք հասցնելու շինարարություն անել, բնականաբար կարելի էր բյուջեն դատարկել, հուլիսին կրկին 5 մլն դրամ հանվել է մանկապարտեզների ֆինանսավորման բյուջեից: Հուլիսի 24-ին 216 մլն դրա կրկին մանկապարտեզների բյուջեից: Օգոստոսի 1-ին արտադպրոցական կազմակերպությունների վերանորոգման բյուջեից հանվել է 140 մլն դրամ, սրանք երաժշտական, սպորտդպրոցների շենքներն են, այսօր ավագանու այս որոշմամբ նախատեսվում է 91 մլն դրամով ևս նվազեցնել»,- թվարկեց Խաժակյանը:
Նա անդրադարձավ քաղաքապետի պարտադիր լիազորությունների հարցին ու զարմանք արտահայտեց, թե ինչու են նորից միլիարդներ հատկացվում աղբահանությանը:
«Փաստորեն սա հպարտանալու առիթ է, որ «Սանիթեքին» կոպեկ առ կոպեկ տալիս ենք իր գումարները՝ 5.2 մլրդ, մնացածը բյուջեից անընդհատ հատկացումներ ենք անում: Նույնն է, թե մենք վարպետին մեր տունը վերանորոգելու տանք, ով իր աշխատանքը պատշաճ չկատարի, մենք էլ կողքից այլ վարպետ բերենք կամ մենք սկսենք այլ լրացուցիչ գումարով անել»,- ասաց նա:
Նշեց, որ քաղաքապետարանի այս մոտեցումը չեն կիսում, կարծում են, որ պետք էր երկրորդ օպերատոր ներգրավել:
«Հույս ունեմ, որ մենք քաղաքապետարան մտնելիս քաղաքապետարանի մուտքի զինանշանի փոխարեն մուրճ և մանգաղ չենք տեսնի, որովհետև կառավարման ոճաբանությունը հենց այդպիսին է, ամեն ինչ լինի համայնքային, համայնքը կառավարի, մինչդեռ կանաչապատման գործառույթը, որը ևս քաղաքապետի պարտադիր գործառույթ է, որևէ նոր ներդրում չի արվում: Եթե համայնքայինը ամեն ինչ լավ է, բացատրեք, թե ինչու նման խնդիր ունեցանք կանաչապատման ոլորտում»:
17:20 06.04.2025
Իրանի արտգործնախարարն անիմաստ է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններըԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անիմաստ են։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Ուղիղ բանակցությունները մի կողմի հետ, որը մշտապես սպառնում է ուժ կիրառել, և որը հակասական դիրքորոշումներ է հայտնում իր տարբեր պաշտոնյաների միջոցով, իմաստ չունի»,- ասել է արտգործնախարարը՝ Agence France-Presse-ին տված հայտարարության մեջ։ Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ուղերձ է […] ...
17:00 06.04.2025
Եվրախորհրդարանը կոչ է արել սառեցնել ԵՄ երկխոսությունը Էրդողանի հետԵվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Միքայել Գահլերը կոչ է արել դադարեցնել ԵՄ-ի հետ շփումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մինչև Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանքից ազատվելը։ «Մինչ Իմամօղլուն կալանքի տակ է, մենք պետք է սառեցնենք ԵՄ-ի և անդամ երկրների շփումները քաղաքական մակարդակով: Դա զգալիորեն կուժեղացնի Էրդողանի վրա ճնշումը»,-ասել է Գալերը գերմանական Bild թերթին: Միևնույն ժամանակ, […] ...
16:45 06.04.2025
Ճապոնիայում ուղղաթիռի հետ կապը կորցնելուց հետո երեք մարդ է հայտնաբերվելՃապոնիայում շտապ բժշկական օգնության ուղղաթիռի հետ կապը կորցնելուց հետո հայտնաբերվել է երեք մարդ, ևս երեքի որոնումները շարունակվում են, հաղորդում է NHK հեռուստատեսությունը։ Կիրակի օրը ուղղաթիռը օդ է բարձրացել Նագասակի պրեֆեկտուրայի համանուն կղզու Ցուշիմա օդանավակայանից և պետք է վայրէջք կատարեր Ֆուկուոկայի հիվանդանոցում ժամը 14.15-ին (Մոսկվայի ժամանակով 8.15-ին): Ճապոնիայի տրանսպորտի նախարարությանը հղումով՝ հեռուստաալիքը նշել է, որ շտապօգնության […] ...
16:30 06.04.2025
Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրումԳարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում: Այս տարի հացահատիկայինից մինչև հատիկաընդեղային, կերային մշակաբույսեր աճեցնողներին գյուղաշխատանքների ծախսի ու էլիտար սերմացուի գնի 50 տոկոս փոխհատուցում է նախատեսված, այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ հնարավորությունից օգտվելու համար պետք է դիմումներ ներկայացնել համայնքապետարաններ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
16:10 06.04.2025
Ճապոնիայում անհետացել է շտապօգնության ուղղաթիռըՃապոնիայի Ցուշիմա կղզու տարածքում շտապ օգնության ուղղաթիռը դադարեցրել է կապը, հաղորդում է NHK հեռուստատեսությունը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ուղղաթիռի հետ կապը կորել է ժամը 15։00-ից (Մոսկվայի ժամանակով 9։00) քիչ առաջ, երբ այն գտնվում էր ծովի վրա՝ Նագասակի պրեֆեկտուրայի Ցուշիմա կղզու մոտ։ Ծովային անվտանգության ծառայությունը հետախուզում է սկսել պարեկային նավերի և ինքնաթիռների մասնակցությամբ, նշել է հեռուստաալիքը։ ...
15:50 06.04.2025
Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության են բերվել․ ReutersԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի զինված ուժերը բարձր պատրաստության վիճակի է բերել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի նշվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ Մարտի սկզբին Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր, որ նամակ […] ...