Մենք էլ չենք հավատում նախկին իշխանությունների եզրակացությանը. Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստանի» անդամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Մենք էլ չենք հավատում նախկին իշխանությունների եզրակացությանը. Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստանի» անդամ

12:37 09.08.2019

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն այսօր ավագանու նիստում, երբ քննարկվում էր շենքերի սեյսմիկ վիճակին տրված անհամապատասխան եզրակացությունների հարցը, ելույթ ունեցավ և հետևյալ խնդիրը բարձրաձայնեց.

«Վարդաշենի 66/1 և 38 շենքերի բնակիչները գտնվում են այժմ քաղաքապետի դիմաց, և իմ մոտ կա մի փաստաթուղթ, որտեղ ասված է ամեն ինչ, որտեղ ասվում է, որ սեյսմոլոգները, որ տվել են ոչ ճիշտ եզրակացություն, կարծում եմ, որ մշտապես, երբ որ ներկա իշխանությունը ասում է, նախկին իշխանություններից ժառանգություն ենք ստացել Երևան քաղաքն իր խնդիրներով, փաստացի մենք էլ չենք հավատում նախկինի 15 թվականի եզրակացությանը, մենք ականատես ենք եղել, թե ոնց է ջուրը գնում շենքի տակ, և շենքը հիմնովին քայքայվում է»:

Նա փոխքաղաքապետին փոխանցեց տվյալ փաստաթուղթը: Հրաչյա Սարգսյանը խոստացավ ուսումնասիրել:

Իսկ օրակարգի առաջին հարցը, որը վերաբերում էր 4-րդ կարգի վթարային շենքում բնակվող ընտանիքին բնակարան տրամադրելուն, ընդունվեց:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

13:22 25.11.2024

Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Չափնի բնակավայրի տարածքում, ապօրինի ծառահատման և փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Չափնի գյուղի բնակիչ 48-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Կաղնուտ բնակավայրի վարչական տարածքում բենզասղոցով ապօրինի հատել է կաղնի: Փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը տեղափոխվել է Կապանի […] ...

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

13:15 25.11.2024

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 […] ...

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

13:08 25.11.2024

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 3-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդու, ով հայտնել է, որ ոչ սթափ լինելու պատճառով ընկել և ստացել է նշված վնասվածքը: ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՈԳՎ և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում մոտակա օրերին

13:00 25.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում մոտակա օրերին

Երևանում նոյեմբերի 25-ին՝ կեսօրից հետո, 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 25-ին՝ կեսօրից հետո, 26-27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 25-26-ին լեռնային շրւջաններում՝ ձյան, նոյեմբերի 27-28-ին նախալեռնային և հովտային շրջաններում՝ թաց ձյան և […] ...

Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասին

12:51 25.11.2024

Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասին

Լիտվայի ոստիկանությունը հայտնել է, որ դիտարկում է DHL ինքնաթիռի կործանման տարբեր վարկածներ, այդ թվում՝ ահաբեկչություն, հայտնում է LRT պորտալը՝ վկայակոչելով ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասին։ Ըստ նրա՝ վթարը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել տեխնիկական խնդրի կամ մարդկային գործոնի պատճառով։ «Պաուլաուսկասը ասել է, որ ահաբեկչության վարկածը չի կարելի բացառել», ասվում է LRT-ի հայտարարության մեջ: Նա հավելել […] ...

Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից

12:44 25.11.2024

Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից։ Այս մասին հայտնել է Times թերթը: «Արդեն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու առաջին օրը՝ հունվարի 20-ին, կարող է ստորագրվել հրամանագիր, ըստ որի՝ 15 հազար մարդ ստիպված կլինի լքել բանակը՝ առողջական նկատառումներով ծառայությանը պիտանի չլինելու պատճառով»։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ զինված ուժերի գրեթե […] ...

BACK_TO_TOP