17:40 08.08.2019
Ղրղըզստանի հատուկջոկատայինները կրկին գրոհ են սկսել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ Կոյ Տաշ գյուղում գտնվող առանձնատան վրա: РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրոհին մասնակցում է ոստիկանության շուրջ 200 աշխատակից. նրանք օգտագործում են լուսաաղմկային նռնակներ: Աթամբաևի շուրջ 400 համախոհները հակահարված են հասցնում ուժայիններին: Ըստ տեղեկությունների՝ նրանք զինված չեն, հարվածում են քարերով և փայտերով:
Աթամբաևի շտաբից հայտնել են, որ նախկին նախագահը գտնվում է իր առանձնատանը՝ թիկնապահների հետ:
Միևնույն ժամանակ, Աթամբաևի համախոհները հետաձգել են Բիշքեկում նախատեսված հանրահավաքը և ճանապարհը ընկել դեպի նրա առանձնատուն:
Ղրղըզստանի խորհրդարանում այսօր՝ օգոստոսի 8-ին տեղի ունեցած արտակարգ նիստի ժամանակ պատգամավորներն առաջարկել են երկրում արտակարգ դրություն մտցնել:
Սա Ղրղըզստանի նախկին նախագահի տունը գրոհելու երրորդ փորձն է: Երեկ հատուկ ջոկատայինները երկու անգամ փորձել էին գրոհել առանձնատունը և ձերբակալել Աթամբաևին, սակայն գործողությունը տապալվել էր: Բախումների հետևանքով մահացել է 1 հատուկջոկատային, վիրավորվել 52 մարդ: 6 հատուկջոկատային պատանդ է պահվում առանձնատանը:
Տեղի ունեցածի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանություն, մահափորձ, զանգվածային անկարգություններ, պատանդառության, խուլիգանության հոդվածներով:
Ալմազբեկ Աթամբաևը Ղրղըզստանը ղեկավարել է 2011-2017թթ.: Ընտրություններից հետո նա իշխանությունը հանձնել է իր իրավահաջորդ և կողմնակից Սոորոնբայ Ժեենբեկովին: Հունիսի վերջին խորհրդարանը նախկին նախագահին ուղղված մի շարք մեղադրանքներ էր ուղարկել դատախազություն: Այնուհետև Աթամբաևը զրկվել էր անձեռնմխելիությունից:
Ղրղըզստանի նախկին նախագահին կարող են մեղադրանք առաջադրել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին բանտարկությունից անօրինական ազատելու, Կոյ Տաշ գյուղում հողի ապօրինի ձեռքբերման, փողերի լվացման, կոռուպցիայի և այլ հանցագործությունների համար:
Աթամբաևը երեք անգամ հրաժարվել է ներկայանալ հարցաքննության, բոլոր հարցերին առաջարկել է պատասխանել գրավոր կերպով, փաստաբանի միջոցով: Իրավապահները նրան ձերբակալելու որոշում են կայացրել:
Աթամբաևն իր հանդեպ մեղադրանքներն անվանում է անհեթեթ:
08:50 28.11.2024
«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ին08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի08:50 28.11.2024
«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ինՖորմուլա-1-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ General Motors-ի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2026 թվականից «Կադիլակ» թիմի` մրցարշավների մասնակցության վերաբերյալ: Ամերիկյան «Կադիլակը» կդառնա Ֆորմուլա-1-ի 11-րդ թիմը: Իդեպ, Ֆորմուլա-1-ի 2026 թվականի մրցաշրջանի մեկնարկում «Կադիլակի» բոլիդների համար շարժիչներ կմատակարարեն ճապոնական «Հոնդան» կամ իտալական «Ֆերարին»: ...
08:45 28.11.2024
Մասկը ԱՄՆ օրենսդիրների հետ կքննարկի կառավարության արդյունավետության բարելավման հարցըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը և Վիվեկ Ռամասվամին դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հետ կքննարկեն երկրի կառավարման արդյունավետության բարձրացմանն ու բյուրոկրատիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը (Հանրապետական Լուիզիանայից)։ «Ես անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ հյուրընկալելու Իլոն Մասկին և Վիվեկ Ռամասվամիին՝ քննարկելու վարչական բեռը, ծախսերը նվազեցնելու և կառավարության լիազորությունների […] ...
08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՆոյեմբերի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը և հարաբերությունների հիմնական ուղղությունների զարգացման ընթացքը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
08:25 28.11.2024
«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համարԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համար։ Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Բիձինա Իվանիշվիլին, հաղորդում է «Рустави 2»-ը։ Կավելաշվիլին «Մանչեսթեր Սիթիում» խաղացել է 1996-1999թթ։ Նա հանդես է եկել նաև վրացական, ռուսական ու շվեյցարական ակումբներում։ Վրաստանի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 46 խաղ ու խփել 9 գոլ։ […] ...
08:20 28.11.2024
Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներինՊակիստանը տեսնում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկեր երկրներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիկը։ Մեկնաբանելով Պակիստանի՝ այդ պետությունների ցանկին միանալու հնարավորությունը, որոնք BRICS-ում Ռուսաստանի նախագահության տարում դարձան ասոցիացիայի գործընկեր երկրներ՝ Սադիկը նշել է, որ Իսլամաբադը ձգտում է դրան, և Մոսկվան աջակցում է նրան […] ...
08:11 28.11.2024
Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է ներկայացրել Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներից։ ...