Նոյեմբերի 24-ին Երևանին և Բրյուսելին ոչինչ չի խոչընդոտի. Deutsche Welle – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Նոյեմբերի 24-ին Երևանին և Բրյուսելին ոչինչ չի խոչընդոտի. Deutsche Welle

12:15 23.11.2017

Հայաստանը և Եվրամիությունը պատրաստ են ստորագրել  համապարփակ և  ընդլայնված համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր: Փորձագետները ենթադրում են, որ նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության  գագաթաժողովի ժամանակ ոչինչ չի խոչընդոտի Երևանին և Բրյուսելին մերձենալու համար։ Գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

Deutsche Welle-ի հետ զրույցում քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը  նշել է, որ  Երևանն այս անգամ հետ չի կանգնի և 2013 թ սցենարը չի կրկնվի։

Համապարփակ և  ընդլայնված համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Երևանին լուրջ հնարավորություններ կընձեռի ԵՄ-ի հետ հարաբերություններ զարգացնել գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում և անվտանգության։  Բացի այդ, ըստ Բորիս Նվասարդյանի՝ այս համաձայնագրում տնտեսական բաղադրիչը բավականին մեծ է։

Միակ տարբերությունը ներկայիս փաստաթղթի և ասոցացման համաձայնագրի՝ ԵՄ-ի և Երևան միջև ազատ առևտրի գոտու բացակայությունն է։ Սակայն ադ թերությունը, ըստ Նավասարդյանի, կարելի է  կոմպենսացնել, քանի որ Երևանին տրվում է  հատուկ GSP+ կարգավիճակ, որը ենթադրում է ԵՄ-ի շուկաներում հայկական ծագում ունեցող ապրանքների նախապատվություն։

Եվ Հայաստանը բավական ակտիվ կերպով դրանից օգտվում է, ամեն տարի զրոյական կամ շատ ցածր մաքսատուրքերի շնորհիվ մի քանի տասնյակ եվրո տնտեսելով։ 

Deutsche Welle-ի հետ  զրույցում ՀՀԿ պատգամավոր Մարգարիտա Եսայանը չի կասկածում, որ Բրյուսելում համաձայնագիրը ստորագրվելու է։  Ըստ նրա, այս անգամ անակնկալներ չեն լինի, քանի որ երկու կողմերը երկար ժամանակ են պատրաստվել  այս պայմանավորվածություններին և հիմա պատրաստ են վերջին ժամանակներում մանրակրկիտ ուսումնասիրված փաստաթուղթը ստորագրել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP