Անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծն ընդունվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+12.09 oC

Անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծն ընդունվեց

11:58 08.08.2019

Կառավարությունն այսօր ընդունել է առողջապահական հերթական կարևոր` այս անգամ անպտղության հաղթահարմանն ուղղված որոշումը:

Այս քայլով` նախատեսվում է բարելավել անպտղություն ունեցող զույգերի իրավունքների իրացումը, սահմանելով մեխանիզմներ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար, ապահովելով վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:

2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման փոփոխություններով սահմանվում են.

Ա) անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, բժշկական օգնության և սպասարկման ծավալները:

Ըստ որի` բուժօգնության նշված ծավալներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, երբ ամուսիններից մեկը`

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ  օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված զինծառայող և  զինծառայողներին հավասարեցված անձ է,

2. զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնող,

3. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ, հաշմանդամություն` զույգերից մեկի մոտ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում,

4. ՀՀ կառավարության  2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման  N 1 հավելվածով սահմանված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգերը:

Միաժամանակ զույգերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները`

1) ամուսինները կամ ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ամուսնությունը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու/հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում, կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը,

Բ) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման նպատակով շահառուների հերթագրման կարգը, ըստ որի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների  կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից որին դիմել է շահառուն: Բոլոր այն դեպքերում, երբ հերթագրված շահառուի պատճառագիտության հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման կիրառման անմիջական ցուցումներ` հանձնաժողովի որոշմամբ պացիենտը սպասարկվում է առաջնահերթ:

Բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է ծրագրի շահառուների դիմումների մուտքագրման և հերթագրման կարգի մասին տեղեկատվությամբ` այն փակցնելով բժշկական կազմակերպության ընդունարանում՝ տեսանելի տեղում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը և Չինաստանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր

12:54 23.04.2025

Ադրբեջանը և Չինաստանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր

Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 23-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Չինաստան կատարած պետական ​​այցի շրջանակներում Պեկինում ստորագրվել է «Համատեղ հայտարարություն Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցները։ Բացի այդ, ինչպես նշվում է, Բաքուն և Պեկինը պայմանավորվել են ուժեղացնել «Մեկ Գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության համապատասխանեցումը Ադրբեջանի «Մետաքսի […] ...

Հայաստանը 49 միլիոն դրամի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիային

12:33 23.04.2025

Հայաստանը 49 միլիոն դրամի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիային

ՀՀ կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ, որով 49 մլն դրամ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիայի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված բնակչությանը։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցության կարիքը պայմանավորված է Սիրիայում ընթացող իրադարձություններով, որոնք մեծ թվով մարդկանց զրկել են կենսական անհրաժեշտ միջոցներից։ Հայկական կողմից ցուցաբերվող օգնությունը ներառելու է առաջին անհրաժեշտության մթերք և դեղորայք։ ...

Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

12:13 23.04.2025

Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ ժամը 19։00-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին՝ […] ...

Իրավապահ կառույցների համագործակցության արդյունքում հայտնաբերվել է մարիխուանայի 66 փաթեթ

12:04 23.04.2025

Իրավապահ կառույցների համագործակցության արդյունքում հայտնաբերվել է մարիխուանայի 66 փաթեթ

Ազգային անվտանգության ծառայության գործընկերներից ստացած օպերատիվ տվյալները Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 15-ին: Ժամը 18.45-ին, մայրաքաղաքի Փիրումյանների փողոցում ձերբակալվեցին և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վարչություն տեղափոխվեցին Արմավիրի մարզի երկու և Գորիս քաղաքի մեկ բնակիչ: 30-ամյա գորիսցու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված կար, մյուսում՝ կպչուն ժապավենով […] ...

SHANTNEWS

12:00 23.04.2025

SHANTNEWS

Եվրոպայի կլիմայի վիճակի 2024 թվականի զեկույցը մտահոգիչ է․ ռեկորդային տաքություն, ջրհեղեղներ ու հալվող սառցադաշտեր

11:56 23.04.2025

Եվրոպայի կլիմայի վիճակի 2024 թվականի զեկույցը մտահոգիչ է․ ռեկորդային տաքություն, ջրհեղեղներ ու հալվող սառցադաշտեր

2024 թվականը դարձավ բեկումնային կլիմայական տարի Եվրոպայի համար։ Կոպեռնիկոս Կլիմայի Փոփոխության Ծառայության և Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության համատեղ հրապարակած «Եվրոպայի Կլիմայի Վիճակ 2024» զեկույցի համաձայն՝ անցած տարին ճանաչվել է ամենատաքը դիտարկումների ողջ պատմության մեջ՝ ընդգծելով կլիմայի փոփոխության ահագնացող հետևանքները։ Այս մասին  հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Վերջին տասնամյակներում Եվրոպան տաքանում է գրեթե երկու անգամ […] ...

BACK_TO_TOP