Չինաստանն ընդունել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի պատճառով կորուստներ է կրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Չինաստանն ընդունել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի պատճառով կորուստներ է կրել

23:30 07.08.2019

Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրատնտեսական վեճերի սրումը վնաս է հասցրել յուանի փոխարժեքին: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի Արտարժույթի վերահսկման պետական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վան Չունյինը:

«Վերջին շրջանում ԱՄՆ-ի հետ առևտրային անհամաձայնությունները հարված են հասցրել յուանի փոխարժեքին: Շուկան արդեն արձագանքել է, և հետագայում արտարժույթի փոխարժեքը կպահի ողջամիտ, հավասարակշռված մակարդակում»,- ասել է պաշտոնյան:

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ը սեպտեմբերի 1-ից 10%-ի չափով նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներկրվող 300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ: Թրամփն իր այս որոշումը բացատրել է նրանով, որ Չինաստանը չի կատարել իր խոստումը՝ ավելացնելու ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների գնումը:

Չինաստանի ազգային բանկը օգոստոսի 5-ին չինական տարադրամի փոխարժեքն իջեցրել էր 229 կետով՝ հասցնելով 6.9225-ի՝ 1 դոլարի դիմաց: Դրանից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Չինաստանին դասել էր տարադրամի մանիպուլյատորների շարքին և Պեկինին կոչ էր արել այս հարցում թափանցիկություն դրսևորել:

Օգոստոսի 6-ին չինական տարադրամի փոխարժեքն իջել էր 1 դոլարի դիմաց 6.9683 յուանի, իսկ այսօր՝ օգոստոսի 8-ին՝ 1 դոլարի դիմաց՝ 6.9996 յուանի: Սա 2008-ի մարտից դոլար-յուան զույգի նվազագույն փոխարժեքն էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներին

08:20 28.11.2024

Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներին

Պակիստանը տեսնում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկեր երկրներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիկը։ Մեկնաբանելով Պակիստանի՝ այդ պետությունների ցանկին միանալու հնարավորությունը, որոնք BRICS-ում Ռուսաստանի նախագահության տարում դարձան ասոցիացիայի գործընկեր երկրներ՝ Սադիկը նշել է, որ Իսլամաբադը ձգտում է դրան, և Մոսկվան աջակցում է նրան […] ...

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին

08:11 28.11.2024

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է ներկայացրել Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներից։   ...

Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ

08:05 28.11.2024

Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ

Նոյեմբերի 27-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող շինություններից մեկի 1-ին հարկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական: Փրկարարները Ս. Խ.-ին (ծնված 1961 թ․) պատգարակով […] ...

Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին

08:00 28.11.2024

Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին

Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախագահ Կագամեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ռուանդայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Ավելի վաղ դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուանդայի արտաքին գործերի […] ...

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

BACK_TO_TOP