Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում կոնսենսուսների շարք է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում կոնսենսուսների շարք է ներկայացրել

20:46 05.08.2019

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին:

Նա նշել է, որ հարկավոր է ընդհանուր հայտարարի գալ մի քանի կոնսենսուսների հետ կապված.

Կոնսենսուս համար 1․ բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի գործիքակազմից: Մենք իրար մեջ հարցեր լուծելիս բռնությունը պետք է բացառենք: Բոլոր այն ուժերը, ովքեր բռնությունը դիտարկում են որպես ներհայկական հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և աղբանոցը նետվեն: Բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր անկյունաքարային դրույթը դառնա: Բացառությունը միայն օրինական բռնությունն է:

Նա նշեց, որ կոնսենսուս համար 2-ը ժողովրդի կամարտահայտումն է, և Արցախում տեղի ունեցող նախագահական ընտրություններին ՀՀ-ն հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և լեգիտիմ իշխանության ձևավորող:

Կոնսեսնսուս համար 3․ Հայաստանի և Արցախի ժողովրդի ինքնիշխանությոևնը բարձրագույն արժեք է, և բոլոր այն ուժերը, որոնք կփորձեն հանդես գալ որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան իշխանությունների կոշտ հակազդեցության:

Կոնսենսուս համար 4․ ՀՀ-ն և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից, և այն պետք է արմատախիլ արվի, ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի:

Կոնսենսուս համար 5․ օրենքի առաջ հավասարությունը պետք է դառնա առանցք: ՀՀ-ում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ:

Կոնսենսուս համար 6․ Արցախի հարցի կարգավորման, բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, և բանակցությունների արդյունքում ընդունված որևէ լուծում կարող է դիտվել միայն ՀՀ-ում և Արցախում ժողովրդի հավանության դեպքում:

Փաշինյանը նշեց, որ անիմաստ է ՀՀ-ին կասկածել Արցախի դեմ որևէ դավադրության մեջ, քանի որ կառավարությունը Արցախի բանակցային սեղանին կարող է պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանակի հետ կապված կան որոշակի ձեռքբերումներ, սակայն դրանք հրապարակման ենթակա չեն, սակայն մեր ժողովուրդը այս հարցում հպարտանալու առիթ ունի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

19:02 23.11.2024

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

18:50 23.11.2024

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Կենտրոնի դեմոկրատական ​​միությունը» (UDC), դեմ է Ուկրաինային ցանկացած նոր օգնության և այս երկրի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տալու պայմանների խստացմանը, ասվում է քաղաքական ուժի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Կոնֆեդերացիան միլիարդավոր ֆրանկներ է ծախսում պետական ​​փողերից: UDC խումբը դեմ է Ուկրաինային տրվող բազմամիլիարդանոց նոր օգնությանը», – ասվում է փաստաթղթում: Կուսակցությունը պարզաբանել է, որ […] ...

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

18:38 23.11.2024

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

18:28 23.11.2024

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

Վրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

18:20 23.11.2024

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

18:09 23.11.2024

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...

BACK_TO_TOP