15:00 05.08.2019
Տեսահոլովակի նկարահանման համար որպես տաղավար ընտրվել էր պատմական Ռուսթավելի փողոցը, որը քաղաքի ճարտարապետական կոլորիտի մի մասն է: Փողոցը փակ էր անցորդների համար, բայց տեսահոլովակի նկարահանումը հետաքրքրվողների պակաս չուներ: Ներկայացումը հայտնի է հանդիսատեսին, բայց դերասանական կազմն է նոր: Գյումրիի դրամատիկական թատրոնի փոքր բեմում ու այս պիեսում խաղալու է դերասանուհի Իննա Խոջամիրյանը: Հեռուստասերիալների նկարահանումներին զուգահեռ Իննան Գյումրիում ու առաջին անգամ իր քայլերն է անում թատրոնում: Սիրված հեռուստասերիալի Էլենը՝ «Երկնագույն շան աչքեր» ներկայացման հերոսուհին է լինելու:
Կինոյից թատրոն՝ դերասանի վարպետությունն այստեղ առավելագույնի պետք է հասնի: Երկու դերասանի ներկայացումը հավասարապես է բաշխում պատասխանատվությունը հանդիսատեսի հանդեպ: Իսկ Իննան հասցրել է լսել քաղաքի թատրոնին նվիրված հանդիսատեսի մասին:
Դերասանուհուն բախտ չի վիճակվել տեսնել ներկայացումը Գյումրիում, ինչպես նաև երևանյան հյուրախաղերի ժամանակ, բայց մեկ ամսում՝ փորձերի ընթացքում, հասցրել է սիրահարվել իր կերպարին: Իննան իմպրովիզներով է բեմ բարձրանալու խաղընկերոջ՝ Աճեմյանի թատրոնի դերասան Արսեն Միքայելյանի հետ:
Բեմում փորձերն ու նախապատրաստությունները երկու դերասանի խաղով ավարտվում են, թատերաշրջանի բացմանը մեկ ամիս է մնում: Կերպարներն աշխատում են զգացմունքների, այն ժեստերի վրա, որոնք բեմից են փոխանցելու հանդիսատեսին:
Թատրոնի բեմում Իննայի խաղը ռեժիսորը համարում է հաջողված, սպասում են հանդիսատեսի գնահատականին: «Երկնագույն շան աչքերը»՝ նոր կերպարի մատուցմամբ, միայն Գյումրիի թատրոնի բեմում չէ, որ լինելու է, աճեմյանցիներն այն ներառելու են նոր թատերաշրջանում սպասվող հյուրախաղերում:
154-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերին՝ 3-ից ավելի նոր ներկայացումներով, իսկ մինչև տարեվերջ աճեմյանցիները բեմադրությունների թիվն ավելացնելու են:
19:00 05.04.2025
Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է․ «Բավարիայի» մարզական տնօրեն«Բավարիայից» արձագանքել են Թոմաս Մյուլերի՝ ամռանը թիմից հեռանալու մասին տեղեկությանը։ 35-ամյա կիսապաշտպանն այսօր հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։ «Թոմաս Մյուլեր․․. ոչ մի ցուցամոլություն, ոչ մի ցուցադրական բաներ, պարզապես անհավանական հմտություն․․. իսկական ֆուտբոլիստ: Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է, նա փոքր տարիքից եղել է «Բավարիայի» համակարգում: Այս որոշումը նրա համար […] ...
18:48 05.04.2025
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվն աճում էՄյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3455-ի, 4840 մարդ վիրավորվել է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Մյանմայի պետական լրատվամիջոցներին։ «Զոհվել է 3455 մարդ, վիրավորվել՝ 4840-ը»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր 3301 զոհի և 4792 վիրավորի մասին։ Անցյալ շաբաթ Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, ցնցումները […] ...
18:40 05.04.2025
«Կրթվելը նորաձև է». ծրագրի հանդիպումներին Արմավիրում մասնակցել է նաև վարչապետըԱրմավիրում անցկացվել են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի հանդիպումները, որոնց մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել: ...
18:27 05.04.2025
Իսպանիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել բնակարանների գների բարձրացման դեմՇաբաթ օրը Իսպանիայի 40 քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել անշարժ գույքի շուկայում սպեկուլյացիաների և վարձակալության գների կտրուկ աճի դեմ, իսկ գլխավոր ցույցը տեղի է ունեցել Մադրիդում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կազմակերպիչների տվյալներով՝ մոտ 150 հազար մարդ է հավաքվել Իսպանիայի մայրաքաղաքում: Ակցիային մասնակցում են երիտասարդ ընտանիքներ, ուսանողներ, թոշակառուներ և ներգաղթյալներ, ովքեր բախվել էին […] ...
18:12 05.04.2025
Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներըԸնթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մանրամասները՝ ՏԿԵՆ տեսանյութում: ...