Ո՞ւմ մեղքով են շատացել հրդեհները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+9.09 oC

Ո՞ւմ մեղքով են շատացել հրդեհները

12:14 05.08.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացվում է, որ այս տարի հրդեհների աննախադեպ աճ է գրանցվել:

Այս առիթով SHANTNEWS.am-ը զրուցել է ԱԻՆ  հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի հետ:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հրդեհների ճնշող մեծամասնությունն առաջանում է մարդածին գործոնից.

«Հրդեհների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանց 93-94 %-ը մարդածին բնույթ են կրում: Բնական պատճառներից առաջացող հրդեհները 6-7% դեպքերում են լինում, օրինակ՝ կայծակը: Նախորդ տարվա համեմատ, այս տարի ունենք հրդեհների աննախադեպ աճ: 7 ամսվա կտրվածքով ունենք 74% աճ, որը հիմնականում կապված է խոտածածկ տարածքների հրդեհների աճի հետ»:

Սերգեյ Հայրապետյանն ասաց, որ նախորդ տարի եղել է շուրջ 3179 հրդեհ, իսկ այս տարի՝ 5520 հրդեհ:

Մասնագետի խոսքով՝ այս տարվա մայիսին և հունիսին ջերմաստիճանը շատ բարձր է եղել, և դա ևս նպաստել է հրդեհների աճին:

Մեր այն հարցին, թե ի՞նչ կանոնների պետք է տիրապետի յուրաքանչյուր քաղաքացի, Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ մարդկանց իրավագիտակցությունը ցածր է, և շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ չմարված ծխախոտը պետք չէ նետել խոտի վրա:

«Մարդիկ հիմա շատ են խորոված անում, սակայն չգիտեն, որ խարույկ կարելի է վառել այն տեղերում, որտեղ 1 մետր լայնությամբ հանքայնացված շերտ կա: Մեր ժողովուրդն աղբը նետում է ուր պատահի, և այն չորանալով՝ դառնում է հրդեհի նպաստման նյութ, մասնավորապես ապակե շշերը կատարում են ոսպնյակի դեր»:

Մեր այն հարցին, թե քանի՞ տոկոս են կազմում միտումնավոր հրդեհները, Սերգեյ Հայրապետյանն ասաց, որ դրանք շատ չնչին մաս են կազմում՝ մոտ 1%:

Զրույցը եզրափակելով՝ մասնագետը նշեց, որ եթե հրդեհը մեծ տարածք է ընդգրկելմ ապա հարկավոր է անմիջապես ահազանգել 911 ծառայություն, եթե նույնիսկ հնարավոր է այն մարել ինքնուրույն:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP