Կենտրոնական բանկը թողարկել է նոր 500-դրամանոց թղթադրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Կենտրոնական բանկը թողարկել է նոր 500-դրամանոց թղթադրամ

17:58 22.11.2017

Կենտրոնական բանկի թողարկած 500-դրամանոց նոր թղթադրամների գինը բարձր է լինելու, քանակը՝ սահմանափակ։ Պատճառն այն է, որ դրանք ոչ թե առևտուր անելու համար են, այլ վաճառվելու են հավաքորդներին։ Բայց այս թղթադրամով, միևնույն է, չի արգելվի առևտուր անել․ այն վճարման օրինական միջոց է։

«Իրենց վաճառքի գինը լինելու է 1700 դրամ։ Եթե որևէ մեկը ցանկանա 1700 դրամով ձեռք բերած թղթադրամը օգտագործել որպես 500 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դա նրա առանձին որոշումն է։ Սրա ծավալն ընդամենը 300 հազար հատ է», – թղթադրամը ներկայացնելիս նշել է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։

Նոր թղթադրամը կոմպոզիտային նյութից է և ունի պաշտպանության ամենաբարձր մակարդակ։ Դրա թողարկմամբ կենտրոնական բանկը կստուգի՝ արդյո՞ք դրանք հարմար են շրջանառության համար, քանի որ մեկ տարուց թողարկվելու են 1000-ից մինչև հիսուն հազար արժեքներով, նույն նյութից պատրաստված նոր թղթադրամները։ Այսօր կենտրոնական բանկում ներկայացվել են նաև մյուս տարի թողարկվելիք թղթադրամների էսքիզները։ Հաջորդ նոյեմբերին դրանք հանրությանը կներկայացվեն հայկական դրամի ներդրման 25-ամյակի առիթով։

«Հաջորդ տարի կներկայացնենք դրանց պաշտպանական մեխանիզմները, նորից կիրազեկենք, որ պատկերավոր ասած՝ հին փողերը նույնպես մնում են շրջանառության մեջ։ Բայց հնարավոր է, որ 2000-դրամանոց նոր թղթադրամը, որի պահանջարկը դրամաշրջանառության մեջ արդեն կա, ավելի վաղ ներդրվի»,- տեղեկացրել է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը։

Այսպես կոչված՝ երրորդ սերնդի թղթադրամներին պատկերված են Պարույր Սևակը, Տիգրան Պետրոսյանը, Վիլյամ Սարոյանը, Կոմիտասը, Հովհաննես Այվազովսկին ու Գրիգոր Լուսավորիչը։ Բայց նոր թղթադրամների էսքիզները վերջնական չեն, դրանք կարող են փոփոխվել մինչև տպագրությունը։

Իսկ մինչ այդ համացանցում շրջանառվում է նոր թղթադրամների ծաղրանկարը՝ Քիմ Քարդաշյանի պատկերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:32 10.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

BACK_TO_TOP