Վրաստանի ՍԴ-ն մեղմել է երկրում գործող թմրամիջոցների դեմ պայքարի օրենսդրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Վրաստանի ՍԴ-ն մեղմել է երկրում գործող թմրամիջոցների դեմ պայքարի օրենսդրությունը

20:13 04.08.2019

Վրաստանի Սահմանադրական դատարանը հերթական անգամ մեղմել է երկրում գործող թմրամիջոցների դեմ պայքարի օրենսդրությունը: ՍԴ-ն արգելել է ազատազրկել անձանց, որոնք առանց  բժշկի դեղատոմսի ձեռք կբերեն, կպահեն այնպիսի թմրամիջոցներ, որոնք չեն առաջացնում արագ հակում և չեն ենթադրում ագրեսիվ գործողություններ: Դատարանը նշել էր, որ նման դեղերի արտադրությունը, ձեռքբերելն և պահպանումը չի պարունակում դրանց վաճառքի ու շրջանառության  «նվազագույն հիպոթետիկ ռիսկ»:

Հայցի քննարկման ընթացքում Վրաստանի Սահմանադրական դատարանը պայմանականորեն թմրամիջոցները բաժանել էր երկու կատեգորիայի. նրանք, որոնք արագ հակում չեն առաջացնում ու ագրեսիվ գործողությունների պատճառ չեն դառնում, և մյուսները:

Ինչ վերաբերում է թմրամիջոցների այլ տեսակների, դատարանը մեկնաբանել է, որ տվյալ դեպքում ազատությունից զրկելը արդարացված է: Նշել է, որ այս պարագայում կա դեղերի տարածման սպառնալիք կամ այլ մարդկանց առողջությանըր վնաս պատճառելու վտանգ:

Համաձայն Վրաստանի օրենսդրության՝ Վրաստանի Սահմանադրական դատարանը չի կարող հաստատել թմրամիջոցների այն ցանկը, որի նկատմամբ կկիրառվի իր որոշումը: Դա պետք է անի խորհրդարանը՝ սույն որոշումը  համապատասխանեցնելով օրենսդրրությանը:  Խորհրդարանի Առողջապահության հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն համաձայն չէ ՍԴ-ի որոշման հետ: Նրա հայտարարությամբ ՝ թմրանիջոցների ազդեցությունը անհատական է: Այդ առումով ՍԴ-ի կողմից դրանց տարանջատումը՝ թեթև և ծանր թմրամիջոցների, արդարացված չէ:

Ավելի վաղ, Սահմանադրական դատարանի որոշմամբ, Վրաստանում ամբողջությամբ վերացվել էր  մարիխուանայի օգտագործման, պահման համար նախատեսված պատիժը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

BACK_TO_TOP