Կդառնա՞ Ադրբեջանը ՀԱՊԿ գործընկեր. Պուտինը վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունն ու իրավական կարգավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+15.09 oC

Կդառնա՞ Ադրբեջանը ՀԱՊԿ գործընկեր. Պուտինը վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունն ու իրավական կարգավիճակը

16:32 03.08.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է այն արձանագրությունները, որոնք փոխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունն ու իրավական կարգավիճակը: Արձանագրության համաձայն՝ պետությունները, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, կիսում են կառույցի սկզբունքներն ու նպատակները, ցանկանում են փոխշահավետ համագործակցություն զարգացնել կազմակերպության հետ, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ:

Մեկ անգամ չէ, որ հայտարարվել է տարբեր հարթակներում, որ այս նախաձեռնության հիմնական «թիրախները» Ադրբեջանն ու Մոլդովան են։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի համար մտահոգիչ պետք է լինեն այս փոփոխությունները, որովհետև այս մտադրությունները, որոնք ի սկզբանե եղել են ոչ այնքան գործընկերոջ կարգավիճակի, որքան ՀԱՊԿ-ի լիարժեք անդամի մասով, սկսվել են 2014-2015 թվականներից, և պատահական չէր, որ մինչև վերջերս էլ Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ փորձում էին քննարկել ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշակի կարգավիճակ ստանալու հարցը, ընդ որում՝ դա անում էին նաև իշխանական պատգամավորները:

«Թերևս 2016 թվականի ապրիլյան պատերազմը, դրանից հետո հայկական կողմի դեմարշներն ինչ-որ ձևով պասիվացրին այս զրույցները, թեպետ անցած տարվա մայիսից դեռևս Յուրի Խաչատուրովի օրոք կարծեք թե սկսվեցին այս փաստաղթերի վրա աշխատանքները, և դա էլ ինչ-որ առումով կասեցվեց Յուրի Խաչատուրովին Հայաստանի կողմից ետ կանչելով: Այժմ տեսանելի է, որ Ռուսաստանը հաջորդ քայլն է կատարում, ըստ որում՝ բավական լուրջ մարտահրավեր ստեղծելով դաշնակցի՝ Հայաստանի համար»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի դեպքում դեռևս բարդ է ասելը, թե արդյո՞ք նրանք կդիմեն՝ թեկուզ գործընկերոջ կարգավիճակով, որովհետև դա բավական մարտահրավերներ կարող է պարունակել հենց իր համար: Ըստ քաղագետի՝ պետք է ի նկատի ունենալ, որ մոտ օրերս Միացյալ նահանգները և ՆԱՏՕ-ն նույնպես ճանաչեցին երկու երկրներին՝ որպես ոչ անդամ, բայց գործընկեր պետություններ, և թերևս Ռուսաստանը, որպես ՆԱՏՕ-ին հակակշիռ, ՀԱՊԿ-ի դեպքում է փորձում կառույցի ընդլայման խնդիրները լուծել:

«Իրականության մեջ նկատելի է, որ Ռուսաստանը 2-3 տարիների ընթացքում չկարողացավ որևէ այլ հետխորհրդային երկրի ընդգրկել ԵՏՄ և այդ նախագծում: Այս պահի դրությամբ՝ գոնե այն երկրներն են, որոնք միաժամանակ համարվում են ՀԱՊԿ անդամ պետություններ: Որպեսզի լուծի այդ խնդիրը, կարծում եմ՝ փորձում է, այսպես ասած, ՀԱՊԿ-ի ընդլայման հարցը լուծել, որովհետև հետխորհրդային երկրների համար թերևս անվտանգության խնդիրներն օբյեկտիվորեն ավելի առաջնային են, նույնիսկ քան տնտեսական զարգացման հարցերը: Ռուսաստանը փորձում է այդկերպ այլ պետությունների, հատկապես Ադրբեջանին, Մոլդովային ներգրավել նախ անվտանգության բլոկում, որից հետո արդեն նոր ԵՏՄ-ի մեջ»,- կարծում է Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանն անդամակցի ՀԱՊԿ-ին և պետք է կիրառի վետոյի իր իրավունքը:

«Հայաստանի կողմից հնարավոր քայլերից մեկը, բացի վետո կիրառելը, նաև պետք է լինի առայժմ այս արձանագրությունների վավերացման ժամանակ ուղղակի վերապահում կատարելը ԱԺ-ի կողմից, որ գործըկերոջ կարգավիճակ չեն կարող ստանալ այն պետությունները, որոնք անդամ երկրների համար պատերազմի սպառնալիք են ստեղծում»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

14:54 22.11.2024

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է բեռնատար

14:47 22.11.2024

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է բեռնատար

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։00-ին, […] ...

Շոլցն արձագանքել է «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմանը

14:40 22.11.2024

Շոլցն արձագանքել է «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արձագանքել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մարտական ​​փորձարկմանը։ «Վերջին էսկալացիայից ելնելով՝ մենք բոլորս տեսնում ենք, թե որքան վտանգավոր է այս պատերազմը։ Սարսափելի էսկալացիա», – ասել է նա՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության համագումարում։ »,- ասել է Շոլցը՝ մեկնաբանելով ռուսական հրթիռի կիրառումը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում փորձարկել է […] ...

«Բարսելոնան» մտադիր է բաժանվել Ֆրենկի դե Յոնգից

14:32 22.11.2024

«Բարսելոնան» մտադիր է բաժանվել Ֆրենկի դե Յոնգից

«Բարսելոնան» մտադիր է բաժանվել ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից։ Relevo-ն գրում է, որ նիդերլանդցի ֆուտբոլիստը չի արձագանքում ակումբի` պայմանագրի երկարաձգման առաջարկին, այդ պատճառով «Բարսելոնան» մտադիր է վաճառել նրա տրանսֆերը։ Չնայած 27-ամյա ֆուտբոլիստը դեռ չի շտապում նոր համաձայնագիր կնքել, նա «Բարսելոնայի» ղեկավարությանն ակումբից հեռանալու ցանկություն չի հայտնել։ «Բարսելոնայի» ու Դե Յոնգի միջև գործող պայմանագիրն ավարտվում է […] ...

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

14:25 22.11.2024

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ՝ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։ Մանրամասներ Հնարավորությունը […] ...

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

14:19 22.11.2024

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: ...

BACK_TO_TOP