Որևէ նոր առաջարկ ասուլիսի ժամանակ չի հնչել. Հակոբ Կարապետյանը՝ «Սանիթեքի» ասուլիսի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+15.09 oC

Որևէ նոր առաջարկ ասուլիսի ժամանակ չի հնչել. Հակոբ Կարապետյանը՝ «Սանիթեքի» ասուլիսի մասին

18:03 02.08.2019

Այսօր տեղի ունեցած «Սանիթեքի» ասուլիսին ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ ասուլիսին առանձնապես նորություն չեն ասել, և քննարկված հարցերից իրենք տեղյակ են եղել: Իսկ ինչ վերաբերում է «Սանիթեքի» ղեկավարի այն խոսքին, որ իրենց քաղաքական ճնշումների են ենթարկել, և այդ ճնշումների վառ ապացույցը 2019-ի փետրվարին ընկերության դեմ հարուցված քրեական գործն է, քաղաքապետարանի մամուլի խոսնակը նշեց, որ քաղաքապետարանը կապ չունի վարույթի հետ, քրեական գործը ՊԵԿ-ի քննչական մարմինն է հարուցել:

«Այդ գործը քաղաքապետարանի հետ որևէ առնչություն չունի: Քաղաքապետարանը որևէ կերպ չի մասնակցել այդ վարույթի հարուցմանը»,- ասել է Կարապետյանը:

Ասուլիսի ժամանակ «Սանիթեքի» ներկայացուցիչները խնդրի լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ առաջարկների նախագիծ են ներկայացրել: Մինչդեռ Հակոբ Կարապետյանը նշեց, որ ասուլիսի ժամանակ որևէ նոր առաջարկ չի հնչել, և այդ առաջարկներն իրենց քաջ ծանոթ են ու նախկինում էլ քննարկվել են:

«Երբ խոսվում է ինչ-որ լրացուցիչ ներդրումներ անելու պատրաստակամության մասին, նույնիսկ թիվ են նշում՝ 4 մլն դոլար: Ձմռանը քաղաքապետարանի հետ կար համաձայնություն, որ մինչև մարտ ամիսը քաղաքում կտեղադրվի 1500 նոր աղբաման, բայց տեղադրվել է ընդամենը 200 նոր աղբաման: Դա 4 միլիոնից տասնապատիկ քիչ ներդրման մասին է խոսում: Եթե այդ կարգի ներդրումները չեն արվում կամ ժամանակացույցն է կոպտորեն խախտվում, ապա էլ ի՞նչ հետագա քննարկումների կամ նոր առաջարկների մասին է խոսքը»,- ասել է Հակոբ Կարապետյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

14:54 22.11.2024

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է բեռնատար

14:47 22.11.2024

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է բեռնատար

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։00-ին, […] ...

Շոլցն արձագանքել է «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմանը

14:40 22.11.2024

Շոլցն արձագանքել է «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արձագանքել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մարտական ​​փորձարկմանը։ «Վերջին էսկալացիայից ելնելով՝ մենք բոլորս տեսնում ենք, թե որքան վտանգավոր է այս պատերազմը։ Սարսափելի էսկալացիա», – ասել է նա՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության համագումարում։ »,- ասել է Շոլցը՝ մեկնաբանելով ռուսական հրթիռի կիրառումը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում փորձարկել է […] ...

«Բարսելոնան» մտադիր է բաժանվել Ֆրենկի դե Յոնգից

14:32 22.11.2024

«Բարսելոնան» մտադիր է բաժանվել Ֆրենկի դե Յոնգից

«Բարսելոնան» մտադիր է բաժանվել ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից։ Relevo-ն գրում է, որ նիդերլանդցի ֆուտբոլիստը չի արձագանքում ակումբի` պայմանագրի երկարաձգման առաջարկին, այդ պատճառով «Բարսելոնան» մտադիր է վաճառել նրա տրանսֆերը։ Չնայած 27-ամյա ֆուտբոլիստը դեռ չի շտապում նոր համաձայնագիր կնքել, նա «Բարսելոնայի» ղեկավարությանն ակումբից հեռանալու ցանկություն չի հայտնել։ «Բարսելոնայի» ու Դե Յոնգի միջև գործող պայմանագիրն ավարտվում է […] ...

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

14:25 22.11.2024

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ՝ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։ Մանրամասներ Հնարավորությունը […] ...

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

14:19 22.11.2024

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: ...

BACK_TO_TOP