«Սանիթեքի» դեմ գործն ապօրինի և անհիմն է․ ընկերության իրավաբանը հակափաստարկներ ներկայացրեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

«Սանիթեքի» դեմ գործն ապօրինի և անհիմն է․ ընկերության իրավաբանը հակափաստարկներ ներկայացրեց

12:50 02.08.2019

«Սանիթեք» ընկերությունն անհիմն է համարում այն քրեական գործը, որ հարուցվել է 2019-ի փետրվարին այն մեղադրանքով, որ ընկերությունը չի վճարել հարկերը։ Ընկերության իրավաբան Արմեն Հարությունյանն այսօրվա ասուլիսի ժամանակ որոշ հակափաստարկներ ներկայացրեց այդ առիթով։

Նա ասաց, որ որպես օտար ներդրող՝ հարկային փոփոխությունների դեպքում ընկերությունն իրավունք ունի օգտվել նախորդ հարկային ռեժիմից, որից օգտվել է ներդրումներ անելիս։ 2017 թվականի աշնանը, երբ սպասվում էր, որ ուժի մեջ են մտնելու Հարկային օրենսգրքի փոփոխությունները, ընկերությունը դիմել է իշխանություններին, հայտնել է, որ ցանկանում է օգտվել գործող, ոչ թե նոր հարկային ռեժիմից։

Իրավաբանի խոսքով՝ այն ժամանակ ընկերությունը ստացել է հավաստումներ, որ կարող է օգտվել այդ տարբերակից։ Նույն կերպ ընկերությունը հավելյալ դիմել է իշխանություններին ու հավաստումներ է ստացել նաև 2018  թվականի ամռանը՝ իշխանափոխությունից հետո։ Սակայն փետրվարին, ըստ իրավաբանի, ակնհայտ անհիմն պայմաններում նրանց ընկերության դեմ գործ է հարուցվել հարկեր չվճարելու մեղադրանքով, քանի որ ՊԵԿ քննիչը, չունենալով դրա իրավունքը, որոշել է, որ  ընկերությունը չէր կարող օգտվել հարկային նախորդ ռեժիմով հարկեր վճարելու արտոնությունից։

«Սանիթեքի» իրավաբանի խոսքով՝ իրենց դեմ հարուցված գործն ապօրինի է ոչ միայն այդ մասով, այլև այն պատճառով, որ ՊԵԿ-ն իրավունք չունի քրեական գործ հարուցել։ Նա չցանկացավ այլ մանրամասներ բացահայտել, սակայն ասաց, որ այս ամենի համար իրենք դիմել են դատարան ու ևս մեկ գործով էլ դատարան են դիմել Երևանի քաղաքապետարանի դեմ։

Ճշտող հարցին՝ ինչ ծավալի հարկեր չվճարելու մասին է խոսքը, իրավաբանը պատասխանեց՝ մոտ 280-290 միլիոն դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP