Կենդանասերները դեմ են Գյումրիում ներդրումային ծրագրի իրականացմանը. Հակասական կարծիքներ դելֆինարիումի շահագործման շուրջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Կենդանասերները դեմ են Գյումրիում ներդրումային ծրագրի իրականացմանը. Հակասական կարծիքներ դելֆինարիումի շահագործման շուրջ

13:25 01.08.2019

Գյումրիում 2 շաբաթից դելֆինարիում կբացվի: Սա ներդրումային ծրագիր է, որը հարազատ քաղաքում կատարել է ռուսաստանաբնակ գործարար Գագիկ Պետրոսյանը: Երկու դելֆիններն ու ծովառյուծը Գյումրի են բերվել Թավրիզի դելֆինարիումից և այժմ նրանք հարմարվում են տեղի պայմաններին: Իսկ ինչպիսի՞ն են պայմանները և արդյո՞ք ապահովված է կենդանիների անվտանգությունը: Սա այն հարցն է, որը հետաքրքրում է կենդանասերներին, և այս հարցում է, որ կենդանասերների կարծիքներն ու գործարարի հետաքրքրությունները չեն համընկնում: Դելֆիններն ապրում են, այսպես կոչված, արհեստական ջրում: Արհեստական ասվածը, ըստ դելֆինարիումի տնօրենի, բաղադրությամբ ծովի ջրին շատ նման ջուրն է:

«Դելֆինները գտնվում են այն ջրում, որը մոտեցված է ծովի ջրին, այսինքն՝ բոլոր ցուցիչները՝ թթվայնությունը, աղի տոկոսայնությունն ամբողջությամբ համապատասխանում է ծովի ջրին: Այստեղ 600 մետր խորանարդից ավելի ջուր ունենք: Ամեն դելֆինի համար նախատեսվում է 200-250 մետր խորանարդ: Մենք ռեզերվային լողավազան ունենք նրանց բուժման համար, հատուկ պահելու համար: Դելֆինների համար ստեղծված են բոլոր պայմանները: Այս կենդանիներն արհեստական պայմաններում ծնված և մեծացած կենդանիներ են, այստեղ էլ վերարտադրություն ունենանք՝ Գյումրիում ծնվի մի նոր դելֆին, գյումրեցի դելֆին էլ կունենանք»,- Shantnews-ին ասել է «Ույուտ» դելֆինարիումի տնօրեն Թորգոմ Գևորգյանը:

Դելֆինները Սոչիի դելֆինարիումի բնակիչների սերունդներն են, որոնք տեղափոխվել էին Թավրիզ, այնտեղ էլ են դելֆինարիումում ապրել: Բաց ծովում երբեք չեն եղել, այսինքն, ըստ տնօրենի՝ Գյումրիի դելֆինարիումում ստեղծված պայմաններն այնպիսին են, որոնց կենդանիները սովոր են:

Իսկ կենդանասերները համաշխարհային փորձն են մատնանշում՝ Միացյալ Նահանգներում ու Անգլիայում դելֆինարիումներն արգելված են, Բրազիլիայում ու Կանադայում դրանց գործունեությունը սահմանափակված է՝ կենդանիներին բնական միջավայրից չեն կտրում: Իսկ փակ տարածքում դելֆիններին պահելը, ըստ փորձագետի, տասն անգամ կրճատում է կենդանու կյանքը:

«Դելֆիններն ազատության մեջ 50-60 տարի են ապրում, իսկ անազատության մեջ 5-6 տարի էլ չեն ապրում, շատ զգայուն են: Այն պայմանները, որոնք մենք հատկացնում ենք դելֆինների համար, համապատասխան չեն իրենց պահանջներին, շատ փոքր տարածք է: Դելֆիններն ազատության մեջ օրական 160կմ են լողում: Մենք կարող ենք ապահովել, որ 160 կմ լողան: Դա չի նշանակում, որ փոքր վաննայի մեջ տեղադրենք, ասենք՝ լողա այս ծայրից մյուսը, ու այդպես 1000 անգամ: Դա սխալ մոտեցում է»,- Shantnews-ի հետ զրույցում նշել է Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի փորձագետ Գրիգոր Գրիգորյանը:

Նույն սեփականատերը մի քանի դելֆինարիումներ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում և Իրանում, ու բոլորը, ըստ դելֆինարիումի տնօրենի՝ հաջողված, թեև Գյումրիում ծրագիրը սկսելուց առաջ ուսումնասիրել են նաև Հայաստանում դելֆինարիումների գործարկման երկու անհաջող փորձերը՝ Դիլիջանում ու Երևանում: Կենդանասերների մտահոգություններն ամեն դեպքում չեն խախտում ներդրումային ծրագրի կետերն ու ժամանակացույցը: 320 տեղով Գյումրիի դելֆինարիումը մոտ 2 շաբաթից պատրաստվում են գործարկել, երբ դելֆինները պատրաստ կլինեն ներկայացումներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

21:24 22.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

21:12 22.11.2024

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

ԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

21:05 22.11.2024

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

20:57 22.11.2024

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

Goal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...

BACK_TO_TOP