15:34 22.11.2017
Մեկ տարվա ընթացքում ճանապարհային ոստիկանությունը մեծածավալ փոփոխություններ է կատարել, ինչը պայմանավորված վերջին 2-3 տարիների ընթացքում Երևանի որոշ փողոցների ծանրաբեռնվածությամբ: Դրա պատճառը վերջին տարիների ընթացքում ներկրված շուրջ 300 հազար մեքենաներն են, որոնց կեսից ավելին շահագործվում է հենց Երևանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Վերջինիս խոսքով՝ գլխավոր փոփոխություններից մեկը շրջանաձև խաչմերուկներում կատարված փոփոխություններ են: Նախկինում շրջանաձև երթևեկության խաչմերուկներում առավելությունը տրվում էր մուտք գործողին, փոփոխության արդյունքում՝ առավելությունը տրվում է խաչմերուկի տարածքում գտնվող տրանսպորտային միջոցին.«Մտավախություն կար, որ վարորդները կդժվարանան, սակայն վարորդները նորմալ են արձագանքել»,-ասաց ՃՈ պետը: Փոփոխության արդյունքում՝ Եգոր Կարապետյանի խոսքով՝ օրինակ Հանրապետության հրապարակի տարածքում գրեթե տրանսպորտային միջոցի կուտակում չի լինում:
Մեկ տարվա ընթացքում եռագույն լուսացույցներին փոխարինել է դեղին գույնով թարթող լուսացույցը: Այն վարորդին զգուշացնում է, որ նա մոտենում է հետիոտնային անցումի և արագությունը դանդաղեցնում է. «Որոշ հետիոտնային անցումներ, օրինակ՝ հրապարակի տարածքի որոշ անցումներ, 2018-ին 5-10 սմ կբարձրանան և հետիոտների համար անվտանգ կլինի հատել երթևեկային գոտին»,- նշեց Կարապետյանը:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ Երևան քաղաքի մի շարք ծանրաբեռնված խաչմերուկներում կատարվել է նաև կրկնակի գծանշման տեղափոխություններ, որոնց արդյունքում խաչմերուկի մոտակա հատվածներում ստեղծվել են երթևեկելի լրացուցիչ գոտիներ, որտեղից թույլատրվում է կատարել միայն ձախ շրջադարձ կամ հետադարձ:
22:21 28.04.2025
Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրաԻրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...