Ինչպե՞ս է Մարգարիտա Սիմոնյանն ամեն ինչ հասցնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Ինչպե՞ս է Մարգարիտա Սիմոնյանն ամեն ինչ հասցնում

23:50 31.07.2019

RT լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Instagram-ի էջում պատմել է, թե ինչպես է իր նեղ գրաֆիկով ամեն ինչ հասցնում:
«Դուք հաճախ եք հարցնում, թե ինչպես եմ ես ամեն ինչ հասցնում: Պատմեմ: Ես ուղղակի չեմ անում այն ամենը, ինչով սովորաբար զբաղված է լինում ժամանակակից մայրաքաղաքաբնակի կինը:
Լավ է, թե վատ, մեծ հարց է: Կարծում եմ, մեր կարծիքներն այդ հարցում չեն համընկնում:
    1. Ես կոսմետոլոգի մոտ չեմ գնում: Ընդհանրապես, երբեք: Պատկերացնում եք՝ որքան ժամանակ եմ տնտեսում: Հավանաբար, մի օր պետք կլինի այցելել, բայց քանի դեռ Տիգրանը նյարդայնանում է անգամ երբ թարթիչներս եմ ներկում, ապա կոսմետոլոգին այցելությունից հետո իմ դեմքի հետքերը նա ուղղակի չի կարողանա հանդուրժել: ⠀
    2. Ես նորաձևությանը չեմ հետևում, երբեք չեմ հասկացել և չեմ սիրել: Չեմ կարդում կանացի ամսագրեր, գնումներ չեմ անում, չեմ աշխատում ոճաբանների հետ, չեմ հետևում հավաքածուներին: 15 տարի կրում եմ նույն զգեստները և ուղղակի տանել չեմ կարողանում ֆոտոշարքերը: Երբեմն ցանկություն է առաջանում նոր զգեստ ունենալ, այդ ժամանակ ամեն ինչ գնում եմ առցանց և մի քանի օրինակ: Այդպես շատ ժամանակ եմ խնայում:
    3. Ֆիթնեսի չեմ հաճախում: Մոսկովյան խցանումների պայմաններում շատ ժամանակ եմ խնայում: Իհարկե, դրանով չեմ հպարտանում, բայց որպես ֆիզիկական վարժություններ, ինձ բավական է երեխաների հետ տնային վազքը աստիճաններով:
    4. Ես և Տիգրանն այնքան էլ աշխարհիկ կյանք չենք վարում: Եզակի բացառությունները չհաշված՝ համարյա միջոցառումների չենք գնում, ընդունելությունների ու ֆորշետների չենք գնում: Բացառություն են կարևոր միջոցառումները մոտ ընկերների կողմից կազմակերպված: Մենք միանգամից որոշել էինք, որ նման հավաքույթները պետք է անցկացնենք մեր տանը հանգստյան օրերին: Բոլոր նրանք, որոնք ցանկանում են մեզ տեսնել կամ մենք ենք ցանկանում նրանց տեսնել, մենք հյուրընկալում ենք և երջանիկ ենք նրանց հետ հաց կիսել ու մեկ սեղանի շուրջ նստել:⠀
    5. Եվ իհարկե գլխավորը, ես չեմ նայել «Գահերի խաղը»: Ոչ մի էպիզոդ: Ես այդ սերիալից ընդամենը 10 րոպե եմ դիտել: Ես ֆիզիկապես չեմ կարողանում նայել բռնության տեսարաններ, մանավանդ երբ հղի եմ: Պատկերացնում եք, չէ՞,  որքան ժամանակ եմ խնայել:⠀

 

View this post on Instagram

 

Вот вы спрашиваете, когда я все успеваю. Расскажу. Я просто не делаю многое из того, чем должен быть занят день у современной столичной ‘дамы’. ⠀ Хорошо это или плохо, большой вопрос. Думаю, ваши мнения тут разойдутся:) ⠀ 1. Я не хожу к косметологам. Вообще. Никогда. Представляете, сколько времени это экономит? Вероятно, когда-то придется этим заняться, но пока Тигран возмущается, даже когда я просто крашу ресницы — следы косметолога на моем лице он просто не переживет:) ⠀ 2. Я равнодушна к моде. Никогда ее не понимала и не любила. Не читаю женские журналы, не хожу на примерки, не работаю со стилистами, не слежу за коллекциями, по 15 лет ношу одни и те же платья и просто НЕНАВИЖУ фотосессии. Иногда мне хочется новой одежды, и я покупаю ее по интернету сразу много. Тоже экономит кучу времени. ⠀ 3. Не хожу в фитнес. Дикая экономия времени по московским пробкам. Тут нечем гордиться, но в качестве физических упражнений мне хватает домашней беготни по лестницам с детьми. ⠀ 4. Мы с Тиграном не ведем светскую жизнь. За редчайшим исключением, не ходим на тусовки, светские рауты, премьеры, фуршеты. Исключения — важные мероприятия близких друзей. Мы сразу решили, что светская жизнь у нас будет дома, по выходным. Все, кто рад нас видеть, и кому рады мы, приезжают в гости, и я счастлива кормить наших друзей. ⠀ 5. Ну, и главное. Я не смотрела ‘Игру престолов’:) Ни одной серии. Меня хватило на десять минут — я физически не в состоянии смотреть жестокие сцены насилия, даже когда не беременна. Представляете, сколько времени сэкономила?:) ⠀ #адлер #отпуск #счастье

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on Jul 30, 2019 at 4:12am PDT

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP