16:55 30.07.2019
Հուլիսի 29-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցաձևի մասնակցության և տանկերի երանգների ընտրության վիճակահանությունը:
ՀՀ ԶՈՒ առաջին տանկային անձնակազմը, ըստ վիճակահանության արդյունքի, «Տանկային բիաթլոնի» առաջին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին՝ մրցելով Ղրղըզստանի, Իրանի և Ռուսաստանի տանկային անձնակազմերի հետ: Հայ զինծառայողները մրցույթին կմասնակցեն դեղին տանկերով: Մյուս երկու անձնակազմերը մրցելույթի դուրս կգան օգոստոսի 5-ին և 7-ին։
Մրցումների անցկացման վայրում հայ տանկիստները ծանոթացել են երթուղուն, արգելագոտիներին, քննարկել առաջադրանքներն արագ և արդյունավետ կատարելու եղանակները: Օրվա ավարտին, կրկին վիճակահանությամբ, ընտրվել են տանկերը, որոնք պետք է շահագործեն մասնակից թիմերը: Հայկական անձնակազմը ծանոթացել է ամրակցված տեխնիկային, փորձարկել այն:
11:50 06.04.2025
Գազայի հատվածում առնվազն 30 պաղեստինցի է սպանվել իսրայելական բանակի կողմից. Al JazeeraՇաբաթ օրը՝ ապրիլի 5-ին, առնվազն 30 պաղեստինցի է սպանվել իսրայելական բանակի կողմից։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Նրանք ասում են, որ իսրայելական ուժերը Գազայում սպանել են առնվազն 30 պաղեստինցիների, այդ թվում՝ ութին՝ հարավային Խան Յունիս քաղաքի մասնավոր տան վրա ավիահարվածի ժամանակ: Հաղորդվում է, որ հարձակման զոհերի թվում է […] ...
11:28 06.04.2025
50 կմ՝ 2 ժամում, առանց կանգառի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել․ «50 կմ՝ 2 ժամում, առանց կանգառի»: ...
11:15 06.04.2025
Խորհրդարանի այգում նշվել է ճապոնական «Հանամի» տոնը««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ խորհրդարանի այգում նշվել է ճապոնական «Հանամի» տոնը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԳՆ ներկայացուցիչներ, «Արումենիա-Նիպոն» միության անդամներ, այլ հյուրեր: Այս մասին հայտնում են ԱԺ-ից և նշում, որ միջոցառման ավարտին, ի նշան խաղաղության, ներկաները ծաղկած բալենիները զարդարել են թղթե կռունկներով: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
11:00 06.04.2025
Թաիլանդի փոխվարչապետը կմեկնի ԱՄՆ՝ մաքսատուրքերի սահմանումից հետո բանակցություններ վարելուԹաիլանդի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ֆիչայ Չունգավաչիրան կմեկնի ԱՄՆ՝ Միացյալ Նահանգների իշխանությունների և մասնավոր հատվածի հետ քննարկելու ԱՄՆ 36% մաքսատուրքերի ներդրման հարցը։ Այս մասին հայտարարել է Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգ Թան Շինավաթան։ «Թաիլանդին սպառնում է մինչև 36% մաքսատուրքերի բարձրացում Միացյալ Նահանգներ արտահանվող թայլանդական ապրանքների համար, շատ երկրներ նույն իրավիճակում են, ինչպես Թաիլանդը, միջոցներ են նախապատրաստում այն […] ...
10:38 06.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:18 06.04.2025
Հրդեհ ավտոմեքենայումԱպրիլի 5-ին, ժամը 19:43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվում է «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 20։44-ին։ Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի […] ...