Օտարերկրյա համարանիշներով մեքենաների վարորդները ևս կտուգանվեն. ՀՀ ՃՈ պետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Օտարերկրյա համարանիշներով մեքենաների վարորդները ևս կտուգանվեն. ՀՀ ՃՈ պետ

13:54 22.11.2017

Օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները ևս կտուգանվեն: Իսկ վճարումները կկատարվեն նույն ընթացակարգով, ինչը սահմանված է ՀՀ քաղաքացիների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Թե որքան ժամանակահատվածում և ինչպես են իրավախախտումների համար վճարելու օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները, Եգորյանը նշեց. «Մինչև տարվա վերջ բոլոր քաղաքացիները պետք է իրազեկվեն, որ արտասահմանյան հաշվառման համարանիշով  ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն: Իրավախախտ վարորդները սահմանակետերում կիրազեկվեն իրենց կատարած խախտման մասին, նրանք կստորագրեն, որ ծանուցվել են և ելքի կամ մուտքի պահին կվճարեն տուգանքը»,-ասաց Կարապետյանը:

Դիտարկմանը՝ մտավախություն չկա՞, որ նշված օտարերկրացին մեկ անգամ էր եկել Հայաստան, տուգանքի մասին ծանուցվել հետո այլևս չի վերադառնա Հայաստան, հետևաբար չի վճարի տուգանքը, ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն ասաց. «Նման ռիսկ կա, սակայն ձեռնարկված վարչարարական և տեխնիկական միջոցներով հնարավորինս հասցվում է նվազագույնի, որպեսզի  ցանկացած իրավախախտող պատասխանատվության ենթարկվի և վճարի տուգանքը»: Իսկ ելքի պահին չվճարելու դեպքում էլ վարչական ակտի հասցեատիրոջը Հայաստան մուտքի վիզա չի տրվի: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

21:49 28.04.2025

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

21:36 28.04.2025

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

21:21 28.04.2025

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

Ապրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...

BACK_TO_TOP