«Անհրաժեշտ է տարկետման իրավունքի ճկուն և արդարացի մշակում». Սարգիս Բադալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

«Անհրաժեշտ է տարկետման իրավունքի ճկուն և արդարացի մշակում». Սարգիս Բադալյան

13:36 22.11.2017

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչ Սարգիս Բադալյանը խորհրդարանականների հետ ԱԺ-ում կայացած հանդիպմանը ներկայացրեց իրենց առաջարկները՝ կապված մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայության կարգավիճակի մասին» օրինագծի հետ: 

«Նկատի ունենալով բուհական տարկետման կարևորությունը Հայաստանում գիտությամբ զբաղվող երիտասարդների համար և հիմնվելով օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետի վրա՝ պետք է մշակվի տարկետման իրավունքի տրամադրման այնպիսի ճկուն համակարգ, որը կապահովի գիտակրթական կյանքի պատշաճ զարգացումն ու որակյալ կադրերի ապահովումը, մյուս կողմից՝ ասպիրանտական կրթությունից բացառի զինծառայությունից խուսափելու բոլոր սողանցնքերը»,- հայտարարեց բանախոսը:

Նրա խոսքով՝ տարկետման իրավունքի այսպիսի ճկուն և արդարացի մշակման շնորհիվ առանձնակի կարևորության պետք է տալ երկու նախաձեռնության: Նա հիշեցրեց, որ նախագահին, կառավարությանը ուղղված գիտաշխատողների և դասախոսների բաց նամակի տակ ստորագրել է ավելի քան 320 մարդ:

Վերջինս հայտարարեց, որ այդ բաց նամակն իրենց հետ է, ինչը կօգնի ավելի առարկայական դարձնել քննարկումը:

Ներկայացնելով իրենց կողմից արվող երկրորդ առաջարկը՝ վերջինս հայտնեց, որ դրա բովանդակությունը հանգում է հետևյալին:

«Կառավարության կողմից ստեղծված կառույց-հանձնաժողովը քննում է գիտակրթական հաստատություններից ստացված այդ հիմնավորումները և այդ անձանց տվյալների հիման վրա կայացնում դրական կամ բացասական եզրակացություն»,- ասաց նա:

Նախաձեռնությունն առաջարկեց կառավարությանը լիազորված իրավունքների շրջանակում սահմանված կարգով մշակել «տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն», որը հնարավորություն կտա սահմանափակ թվով շնորհալի երիտասարդների ուսումնառության անընդհատությունն ապահովել և չեզոքացնլ կոռուպցիոն ռիսկերը: Նախաձեռնության անդամները այդ առաջարկները, որոնք նախկինում ներկայացվել էին նաև ԿԳՆ-ին և ՊՆ-ին, փոխանցեցին խորհրդարանականներին:

Բանախոսը նշեց, որ իրենք հեղինակի ցանկությամբ չեն հրապարակում այն մարդու անունը, որը դրա հեղինակն է: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

22:21 28.04.2025

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

Իրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

21:49 28.04.2025

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

21:36 28.04.2025

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...

BACK_TO_TOP