08:15 29.07.2019
Fox News հեռուստաալիքի լրագրող Քրիս Ուոլեսի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջադրվել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխության։
Ուոլեսի հարցազրույցն առաջադրվել է «Կենդանի հարցազրույց» անվանակարգում։ Հեռուստաալիքի պատմության մեջ սա առաջին առաջադրումն էր երկրի գլխավոր մրցանակաբաշխությանը։
Պուտինի հետ հարցազրույցը կայացել է Հելսինկիում 2018-ին ՝ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ավարտից հետո, երբ Պուտինը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ՌԴ նախագահը պատասխանել էր Ուոլեսի հարցերին՝ կապված ԱՄՆ նախագահական ընտրություններում Կրեմլի միջամտության հետ։
Մեկնաբանելով առաջադրումը՝ լրագրողը կատակել է, թե Պուտինը հնարավոր է փորձի իրենով անել իր մրցանակը, ինչպես 2005-ին, երբ նախագահը տեսնելու պատրվակով The New England Patriots ֆուտբոլային ակումբի տերերից վերցրել էր առաջնության մատանին, բայց չէր վերադարձրել։
00:00 06.04.2025
Մհեր Մարգարյանն ու Անտոնիո Գուտերեշն ընդգծել են բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունըՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնավարման (2018թ. օգոստոսից) ժամկետի ավարտի կապակցությամբ` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ Հանդիպմանը ՀՀ դեսպանը կարևորվել է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ ժամանակահատվածում ՄԱԿ դերակատարությունը և Գլխավոր քարտուղարի առաջնորդությունը։ Ընդգծվել է բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը` […] ...
23:53 05.04.2025
Al-Ikhbaria. Սիրիայի հարավում դիվերսիայի պատճառով դադարեցվել է էլեկտրամատակարարումըՍիրիայի հարավային Դարաա և Էս-Սուվեյդա նահանգներում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում է գրանցվել։ Այս մասին հայտնել է Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ էլեկտրամատակարարումը դադարեցվել է դիվերսիայի հետևանքով առաջացած անսարքության պատճառով։ Հաղորդվում է, որ տեխնիկական սպասարկման բրիգադները սկսել են վերանորոգման աշխատանքները: ...
23:48 05.04.2025
Մակրոնը Սթարմերի հետ քննարկել է ԱՄՆ մաքսատուրքերի արձագանքը և Ուկրաինայում տիրող իրավիճակըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ քննարկել է Վաշինգտոնի նոր մաքսատուրքերին արձագանքելու միջոցները, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսությանը հասցված հարվածի ֆոնին, մենք հաստատեցինք մեր պատրաստակամությունը սերտորեն համակարգելու դիրքորոշումները (խմբ.ԱՄՆ) նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում: Առևտրային պատերազմը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից», – գրել է […] ...
23:37 05.04.2025
Ի՞նչ կազմով է մասնակցում ՀՀ սպորտային մարմնամարզության թիմը Սերբիայում անցկացվող «Գիմնազիադային»Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 4-ից 14-ը Սերբիայի Զլատիբոր քաղաքում անց է կացվելու մինչև 15 տարեկանների դպրոցականների համաշխարհային «Գիմնազիադա»-ն, որին մեր սպորտային մարմնամարզության թիմը կմասնակցի հետևյալ կազմով. մարզիկներ՝ Արսեն Ղազարյան, Արման Ղուկասյան, մարզիչ՝ Արտյոմ Չիլինգարյան, մրցավար՝ Արթուր Գյուրջինյան։ ...
23:24 05.04.2025
ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը կարևորել է ռազմական ոլորտում արհեստական բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունըԱպրիլի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը համահեղինակեց «Անվտանգ, ներառական, հուսալի արհեստական բանականության օգտագործումը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Arria Formula» ձևաչափով հանդիպում՝ կազմակերպված Հունաստանի, Ֆրանսիայի և Կորեայի Հանրապետության պատվիրակությունների կողմից: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ Հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունն ընդգծեց, որ արհեստական բանականության կարողությունների զարգացումը պետք է կարգավորվի միջազգային […] ...
23:09 05.04.2025
«Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է. հայտնի է պատճառըՖուտբոլի Բելառուսի առաջնության երրորդ տուրի «Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է ձյան առատ տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է Մինսկի «Դինամոյի» մամուլի ծառայությունը։ Մինսկում կայացած հանդիպումն առաջին խաղակեսում ընդհատվեց 0։0 հաշվով։ Մրցավարական թիմը որոշեց չեղարկել խաղը այն դադարեցվելուց 20 րոպե անց։ Հանդիպման նոր ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։ Առաջին երկու տուրերում «Դինամոն» վաստակել է 4 միավոր […] ...