Անցկացվել է փրկարարների ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Անցկացվել է փրկարարների ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն

15:51 26.07.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 26-ին անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Հայտնի է, որ ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և փրկարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ  ամփոփ տեղեկատվությունը:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 22438 զանգ, 1433 դեպք-պատահար, որից 355-ը՝ արտակարգ բնույթի: Դեպք պատահարների հետևանքով զոհվել է 1 մարդ:

ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանի զեկույցի համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 17 զանգ, ծառայության կողմից իրականացվել է 8 ելք, որից երկուսը կապված էր ինքնավնասման սպառնալիքի հետ: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:

Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը զեկուցեց նախատեսվող  արհեստական քարաթափման ծրագրի մասին, որի համաձայն Հայաստանի մարզերում քարաթափման վտանգ պարունակող հատվածներում կիրականացվեն նպատակային քարաթափման աշխատանքներ: Արտակ Նահապետյանը մարզային փրկարարական վարչությունների պետերին հանձնարարեց անակնկալ ստուգումներ իրականացնել իրենց ենթակա կառույցներում և պարզել փրկարար ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարման որակը:

Փրկարար ծառայության տնօրենը հորդորեց պատշաճ ուշադրություն դարձնել նաև ծառայողների շարային պատրաստությանը, զբաղեցված շենք-շինությունների մաքրությանը:

Քանի որ հրդեհների թվի աննախադեպ աճի հետ կապված Փրկարար ծառայությունը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, ծառայության տնօրենը հանձնարարեց ազատ հերթափոխում գտնվող անձնակազմին ևս, ըստ անհրաժեշտության, ներգրավել հրշեջ-փրկարարական աշխատանքներում:

Արտակ Նահապետյանը հանձնարարեց նաև խրախուսման ներկայացնել ծառայության ընթացքում բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած հրշեջ-փրկարարներին:

Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարեց հանրապետության ամբողջ տարածքում հրշեջ մեքենաներով ակտիվորեն մասնակցել Վարդավառի տոնակատարություններին:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ գնդապետ Նահապետյանը տվեց կարգապահության և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հանձնարարականներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը

17:46 22.11.2024

«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»։ Հանդիպման գոլերը խփեցին կամերունցի Մարիուս Նուբիսին, արգենտինացի Ալեքսիս Ռոդրիգեսն ու կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 34 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Գանձասարը» 2 միավորով վերջին` 11-րդ տեղում է։ ...

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

17:41 22.11.2024

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և […] ...

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

17:36 22.11.2024

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք […] ...

Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից

17:30 22.11.2024

Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից

Իտալիայի չորրոդ լիգա Դ սերիան ներկայացնող «Պյաչենցան» մեկ օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից։ Նոյեմբերի 19-ին ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում Կարմինե Պարլատոյին փոխարինել է Սիմոնե Բենտիվոլյոն։ Ժամեր անց Բենտիվոլյոն նույնպես պաշտոնանկ է արվել, իսկ գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Ռոսինին։ «Մենք Սիմոնե Բենտիվոլյոյի հետ երկկողմ համաձայնությամբ խզել ենք պայմանագիրը։ […] ...

Հայաստանում մեկնարկել է ԵՄ Թայեքս փորձագիտական առաքելությունը՝ «Թունաքիմիկատների և պարարտանյութերի կարգավորման համար»

17:24 22.11.2024

Հայաստանում մեկնարկել է ԵՄ Թայեքս փորձագիտական առաքելությունը՝ «Թունաքիմիկատների և պարարտանյութերի կարգավորման համար»

Նոյեմբերի 18-22-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Եվրոպական միության հետ, Թայեքս գործիքի շրջանակներում նախարարությունում անցկացրել է հնգօրյա քննարկում՝ ուղղված պեստիցիդների և պարարտանյութերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանը։ Առաքելությանը ԵՄ կողմից ներգրավված են առաջատար մասնագետներ՝ Հունաստանի Բենակի ֆիտոպաթոլոգիական ինստիտուտի թունաքիմիկատների քիմիական վերահսկման լաբորատորիայի ղեկավար դոկտոր Էլենի Կարասալիին և Իտալիայի Գյուղատնտեսական հետազոտությունների և տնտեսության խորհրդի հետազոտությունների տնօրեն Ֆաբիո […] ...

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

17:18 22.11.2024

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «GAZ» […] ...

BACK_TO_TOP