10:13 26.07.2019
Հուլիսի 25-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 7000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 5000 քմ, 4000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 700 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 0.5 հա, 1 հա, 10 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 7000 քմ, 1.5 հա, 4 հա, 200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 300 քմ, 4000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ, 2000 քմ, 500 քմ, Դաշտադեմ գյուղում՝ 2 հա, Օշական գյուղում՝ մոտ 1.5 հա, Թալին-Մաստարա ավտոճանապարհին՝ 1 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 200 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Արարատ քաղաքում՝ 250 քմ, Ոսկետափ համայնքում՝ 2 հա ցորենի արտ, Հովտաշեն գյուղի սկզբնամասում՝ մոտ 1 հա, Մխչյան գյուղում՝ մոտ 5000 քմ, Բարձրաշեն գյուղում՝ 9000 քմ խոտածածկ տարածք, 200 պտղատու ծառ և 50 տնկի, Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին՝ 1000 քմ,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2000 քմ բուսածածկույթ, Արին գյուղում՝ 5 հա,
Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 1000 քմ բուսածածկույթ, Դալարիկ գյուղում՝ 3600 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 2000 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 5 հա, 1 հա, Աբովյան քաղաքում՝ 500 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 4 հա բուսածածկույթ և մոտ 20 պտղատու ծառ, Նուռնուս գյուղում՝ 3000 քմ, Ալափարս գյուղում՝ 1 հա, Ջրաբեր գյուղում՝ մոտ 15 հա, Մայակովսկի համայնքում՝մոտ 200 քմ, Արզնու ձորում՝ մոտ 4 հա բուսածածկույթ, Ալափարս-Աղվերան ավտոճանապարհին՝ 5000 քմ, Նոր Հաճն-Գետամեջ ավտոճանապարհին՝ մոտ 25 հա բուսածածկույթ,
Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում՝ մոտ 1500 հակ անասնակեր և 300 քմ խոտածածկույթ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1.5 հա ցորենի արտ, Փանիկ գյուղում՝ 500 քմ, Ախուրյան-Նոր Ախուրյան ավտոճանապարհին՝ մոտ 1,5 հա ցորենի դաշտ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...