Ամասիայի վթարային շենքերից մեկը փլուզվում է․ բնակիչների կյանքը վտանգված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
+8.09 oC

Ամասիայի վթարային շենքերից մեկը փլուզվում է․ բնակիչների կյանքը վտանգված է

22:58 23.07.2019

Ամասիայի շենքերից մեկում տեղի ունեցած հերթական փլուզումից հետո վթարայինում ապրող 12 ընտանիքի անվտանգության, հետագա բնակության խնդիրը նորից հայտնվեց օրակարգում: Մեկ շաբաթ առաջ էր, որ քառահարկ շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկի լոգասենյակի բետոնե կառուցատարրերը փլուզվեցին և հայտնվեցին առաջին հարկում, որտեղ, բարեբախտաբար, ապրողներ չկան: Շենքն ունի 32 բնակարան, որից 20-ում վաղուց չեն բնակվում:

Երկրորդ հարկի այն բնակարանն է, որտեղ տեղի էր ունեցել փլուզումը: Մեկ շաբաթ անց տան լոգասենյակն անվտանգության ժապավեններով փակ է, իսկ չուգունե վաննան՝ ննջարանում: Տանն ազատ քայլել, տեղաշարժվել չեն կարող, վախենում են՝ հատակը սկսել է շարժվել, պատերի ճաքերն էլ օր օրի ավելանում են ու լայնանում:

«Լրիվ պեռեգառոտկեն կախված է, երրորդ հարկի պանելը իջած է ցած, ամեն օր ծեփոնները կթափվի ցած»,- իր տան վիճակն է նկարագրել վթարային շենքի բնակչուհի Լուսինե Բարսեղյանը։

1965 թվականին բոլորին հայտնի Խրուշչովյան նախագծով կառուցված շենքում քարաթափումներն ու փլուզումները վերջին 10 տարիներին ավելի են հաճախացել։

Շենքի հիմքերը խարխլել են նկուղներ լցվող կոյուղաջրերը: Սա էլ տարիներով չլուծված խնդիրներից է: Անվտանգ չեն նաև շքամուտքերը,  աստիճանահարթակների ամրանները բետոնե ծածկից առանձնացել են:

«Շենքը ուղղահայաց է իջնում, ճաքում է, շենքը տրաքում է, ոչ թե մի կողքի է թեքվում, այլ տրաքում է»,- փլուզվող շենքի խնդիրն է նկարագրել Վոլոդյա Դավթյանը:

Քառահարկ շենքի 32 բնակարանից 20-ը վաղուց է դատարկվել:Բնակիչները հեռացել են իրենց տներից, ոմանք վարձով են ապրում Ամասիայում, ընտանիքներ կան, որ այլ բնակավայրեր են տեղափոխվել: Խրուշչովյան շենքը, հնաբնակների խոսքերով, դեռ 60-ականներին են անորակ կառուցել:

Բնակության համար ոչ պիտանի շենքում մնացել է 12 ընտանիք․ ասում են՝ եթե գնալու տեղ ունենային, իրենք էլ  չէին մնա:

2017 թվականին տրված սեյսմիկ եզրակացությամբ՝ շենքը 3-րդ աստիճանի վթարայնության է, իսկ շենքում ուսումնասիրություններ մի քանի անգամ են եղել, բայց այդպես էլ բնակելիի վթարայնության աստիճանը չի փոխվել՝ բանավոր ասել են, թե բնակության ենթակա շենք չէ:

Հերթական փլուզումից հետո բնակիչները նորից դիմում են հասցեագրել մարզպետարան, կառավարություն: Այդպիսի նամակներ ու դիմումներ տասնյակներով ունեն: Այս տարիների ընթացքում Ամասիայի համայնքապետարանը վթարայինում ապրող ընտանիքների բնակության հարցի լուծման  տարբերակներ առաջարկել է։

Հիմա էլ նույնն են ներկայացնում․ տարբերակներից են՝ դրամական փոխհատուցում, կամ 2000-ականներին սկսված շենքի կառաւցումն ավարտել ու տալ բնակիչներին: Համայնքում խիստ վթարային շենքից բնակիչների տարհանումը նշում են ՝ հրատապ է: «Անընդհատ ցնցումներ տեղի կունենան, թեկուզ որ կքելենք, ամբողջ շենքը դղրդա գը»,- հավաստիացրել է բնակիչներից Սարգիս Յավրումյանը: Համայնքապետարանը նախատեսում է այս ընթացքում երկրորդ հարկի տան փլուզված հատվածը վերանորոգել: Թեև դրանից  վտանգավորությունը չի նվազի: Նաև պատրատվում են դիմել Սեյսմիկ ծառայությանը՝ դարձյալ ուսումնասիրություններ կատարելու պահանջով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 19.12.2024

SHANTNEWS

ԵՄ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

17:55 19.12.2024

ԵՄ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ ՀՀ-ից սննդամթերքի արտահանմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաև աշխարհագրական նշումներին (GI) առնչվող հարցեր՝ պայմանավորված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորություններով: Մտքեր են փոխանակվել […] ...

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի օրինական առաջնորդի հետ բանակցելու պատրաստակամության մասին

17:50 19.12.2024

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի օրինական առաջնորդի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ցանկացած լեգիտիմ առաջնորդի հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե ինչ-որ մեկը գնա քվեարկության և լեգիտիմություն ձեռք բերի, մենք պատրաստ ենք խոսել ցանկացածի, այդ թվում՝ Զելենսկիի հետ», – ասել է Պուտինը՝ «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպման ժամանակ: «Եթե Ուկրաինան իսկապես ցանկանում է գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով, նրանք, […] ...

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

17:45 19.12.2024

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թ. հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի […] ...

Անչելոտիի պատմական նվաճումը

17:40 19.12.2024

Անչելոտիի պատմական նվաճումը

Կառլո Անչելոտին Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում հաղթելու շնորհիվ դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր մարզիչը։ Opta-ն գրում է, որ «Ռեալը» իտալացի մասնագետի գլխավորությամբ նվաճել է արդեն 15 տիտղոս։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է Միգել Մունյոսին։ Վերջինս թիմը մարզել է 1960-1974 թվականներին։ Անչելոտին «Ռեալի» հետ երեքական անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, երկուական անգամ` […] ...

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ

17:35 19.12.2024

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերի հետ: Զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների հետևողական զարգացումը, այդ թվում՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես […] ...

BACK_TO_TOP