15:40 23.07.2019
Ռուսաստանի Խաբարովսկի շրջանում տեղակայված վրանային ճամբարում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 4-ի, բոլորը երեխաներ են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Խաբարովսկի շրջանի ղեկավար Նադեժդա Տոմչենկոյին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին: Նշվում է, որ հրդեհի պահին մահացել է ճամբարում գտնվող մի 11 ամյա աղջնակ: Ավելի ուշ մահացել են վերակենդանացման բաժանմունք տեղափոխված ևս երկու աղջիկներ: Բուժհաստատություն տեղափոխվելուց հետո երեխաները կոմայի մեջ էին հայտնվել: Մահացած չորրորդ երեխան տղա է, որը նույնպես տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք:
Բուժհաստատություն են տեղափոխվել ևս երկու տղաներ: Բժիշկները նրանց վիճակը գնահատել են բավարար: Հրդեհի պահին ճամբարում 7-15 տարեկան 189 երեխա է եղել:
Հաղորդվում է, որ հրդեհի բռնկման պահին դաստիարակները փորձել են այն ինքնուրույն մեկուսացնել և բավական ուշ են ահազանգել հրշեջ-փրկարարական ծառայությանը:
Նախնական տեղեկություններով՝ հրդեհը ջեռուցման համակարգի անսարքության հետևանք է եղել: Առկա 26 վրաններից 20-ն ամբողջությամբ այրվել են:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ ճամբարը, որտեղ դեպքը տեղի է ունեցել՝ անօրինական է, և իշխանությանը հայտնի չի եղել դրա գոյության մասին:
Ներկայում ճամբարի տերերը ձերբակալված են: Քրեական գործ է հարուցվել՝ անզգուշությամբ մահ պատճառելու, պահանջների անհամապատասխանության, անփութության հոդվածներով:
Հուլիսի 24-ին Խաբարովսկում եռօրյա սուգ է հայտարարվել:
17:25 19.04.2025
Վճարված հարկեր` գնահատված ուսուցիչՎճարված հարկեր` գնահատված ուսուցիչ: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մարի Գրիգորյանը հաջողությամբ անցել է կամավոր ատեստավորումը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ասում է՝ քիմիան սոսկ բանաձևեր չէ. այն մի հետաքրքիր աշխարհ է, որի հետ աշակերտը պետք է կապվի։ Ուսուցչի նպատակը հենց այդ կապը ստեղծելն է։ Պետք է տեսնել, թե որտեղ է աշակերտը կանգ առել […] ...
17:18 19.04.2025
Քելլոգ. ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբՈւկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կարծում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ «Երբ ես խոսում եմ համապարփակ զինադադարի մասին, ես նկատի ունեմ հրադադարը ծովում, օդում, ցամաքում, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտներում՝ նվազագույնը 30 օրով։ Այնուհետև դա կվերածվի ավելի երկարաժամկետ՝ մշտական խաղաղության համաձայնագրի:Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա […] ...
17:08 19.04.2025
ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններինԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...
17:00 19.04.2025
«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...
16:47 19.04.2025
Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետՌուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...
16:39 19.04.2025
Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակերԱպրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […] ...