16:36 23.07.2019
Ամռան շոգին՝ առանց ջրի: Գյումրիի Բուլվարային թաղամասի 9 հարկանի 6 շենքերում ջուր չկա: Ամռան սկսվելուց ի վեր շենքերին ջուր մատակարարում են մեկ ժամ, սա լավագույն դեպքում էր, իսկ վերջին մի քանի օրերին ընդհանրապես ջուր չի հասնում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Բուլվարայինի 9 հարկանի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարանում հավաքած վերջին 2 դույլ ջուրը բնակիչը պահել էր սանհանգույցի համար, մնացած կենցաղային հարցերն արդեն քանի օր է՝ լուծում են շենքից հեռու գտնվող ծորակից ջուր կրելով:
Բոլոր տներում նույն վիճակն է՝ լոգարաններում կուտակված լվացք, խոհանոցներում՝ ափսեներ: 24-ժամյա ջրամատակարարումն այս թաղամասի համար դեռ ճոխություն է համարվում: Այս շենքերին ջուր տալիս են գրաֆիկով, որի համար պոմպեր են աշխատեցնում: Ջրազրկված թաղամասի բնակիչները ցույց են տվել պոմպակայանը, որտեղից սնուցվում են շենքերը: Ջուր չունենալու պատճառը բնակիչներն էլ չեն հասկանում, կասկածներ ունեն, գուցե ջրի ճնշումը չի բավականացնում, կամ իրենց ջուրն ապօրինի օգտագործողներ կան:
«Հիմնական խնդիրը ջրակորուստներն են, բնակիչները հողամասեր ունեին, որտեղ ոռոգման աշխատանքեր են արել, դրա պատճառով բարձրահարկ շենքերին ջուր չի բարձրացել։ Ուսումնասիրություններ ենք կատարել, գտանք ապօրինի միացումներ, անջատեցինք»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Վեոլիա ջուր» ընկերության Արևմուտք տարածքային տնօրինության Շիրակ տեղամասի պետ Գևորգ Վարոսյանը։
Վերև չհասնող, իսկ ներքևի հարկերին էլ քիչ հասնող ջուրը լուրջ խնդիրներ է ստեղծել կոյուղատարներում, դրանք խցանվել են, գարշահոտությունն էլ շենքերում է տարծվել: Մեկ ամսում մի քանի անգամ նախ բնակիչներն իրենց ուժերով, հետո էլ ջրմուղի մասնագետներն են եկել, մաքրել, բայց էլի կեղտաջրերը լցվում են շենքի բակ:
Բացահայտվեց, որ 9 հարկանիների ջուր չունենալը հարևան տարածքներում եղած հողամասերը ջրելու հետևանք էր:
Հայտնաբերված ապօրինի ջրագծերն անջատելուց հետո թաղամասը ջուր է ստացել, ու ջուրը մինչև 9-րդ հարկ բարձրացել է: Նույնիսկ 17-ժամյա ջրամատակարարումն է վերականգնվել, SHANTNEWS.am-ին փոխանցել են շենքի բնակիչները։
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասինՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...
21:24 22.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...
21:17 22.11.2024
Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն էՀանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...
21:12 22.11.2024
Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համարԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...
21:05 22.11.2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառումՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...
20:57 22.11.2024
Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշըGoal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...