Սիրուշոյի կատարումն Ադրբեջանում դժգոհության առիթ է դարձել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
+10.09 oC

Սիրուշոյի կատարումն Ադրբեջանում դժգոհության առիթ է դարձել

14:39 23.07.2019

Ադրբեջանում վրդովված են հայ անվանի երգչուհի Սիրուշոյի կատարումից։ Օրերս Յուրմալայում անցկացված փառատոններից մեկի ժամանակ Սիրուշոն իր ելույթի ընթացքում կատարել է «Շալախոն» և կատարման փոքր հատվածի տեսանյութը բեռնել իր էջ։

Դրա հետ կապված՝ ադրբեջանական լրատվամիջոցներում դժգոհության ալիք է բարձրացել։ Նրանք պնդում են, թե իբր Սիրուշոն գողացել է այդ «երգը» իրենց երգչուհիներից մեկից։ Սակայն բանն այն է, որ «Շալախոն», որն ադրբեջանցիներն իրենցն են համարել, առաջինը կատարել է հայ երգչուհիներից Զարուհի Բաբայանը։

Ստորև ներկայացնում ենք Զարուհի Բաբայանի կատարումը, որ համացանցում է առնվազն 2011 թվականից, և ադրբեջանական երգչուհիներից մեկի կատարումը, որ ցանցում է հայտնվել 2012 թվականին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ

17:35 19.12.2024

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերի հետ: Զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների հետևողական զարգացումը, այդ թվում՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես […] ...

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ

17:31 19.12.2024

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ

Զեկուցվող օրակարգային հարցերի քննարկումից հետո, վարչապետը տեղեկություն է փոխանցել նախորդ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցած 33 մլրդ 249 մլն դրամի վերաբերյալ՝ որպես Հայաստանի Հանրապետության շահաբաժին: «Կարծում եմ, որ սա մի իրադարձություն է, որն արժե ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան 20 և ավելի տարի տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Ուզում […] ...

Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ

17:26 19.12.2024

Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ […] ...

ԵԽ-ն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում

17:20 19.12.2024

ԵԽ-ն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում

Եվրոպական խորհրդարանը դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով, ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձև։ Այս քվեարկությանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նույն թեմայով խորհրդարանական քննարկումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի […] ...

Հեղեղումներից տուժած 25 ընտանիք բնակարան գնելու համար 1 քմ-ի համար կստանա 148,050 դրամ՝ նախկին 63,400 դրամի փոխարեն

17:14 19.12.2024

Հեղեղումներից տուժած 25 ընտանիք բնակարան գնելու համար 1 քմ-ի համար կստանա 148,050 դրամ՝ նախկին 63,400 դրամի փոխարեն

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգում: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, գործող կարգավորումներով 1 քառակուսի մետրի համար 63 հազար դրամ արժեքով Ալավերդիում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ գնել: Այս […] ...

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման մասնակիցները շրջայց են կատարել Հայաստանի պատմության թանգարանում

17:08 19.12.2024

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման մասնակիցները շրջայց են կատարել Հայաստանի պատմության թանգարանում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման մասնակիցները շրջայց են կատարել Հայաստանի պատմության թանգարանում։ ...

BACK_TO_TOP