Ինչի՞ հետևանք են Սևանի գունային փոփոխությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+8.09 oC

Ինչի՞ հետևանք են Սևանի գունային փոփոխությունները

14:30 23.07.2019

Բնապահպանության նախկին նախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Սևանի գույնին.

«Ոչ մասնագետների համար…

Սևանի գույնի մասին

Սևանա լճի տարբեր երանգներով գունավորումների պատճառահետևանքային կապի մասին ենթադրություններից առաջ նախ մի փոքր անդրադարձ կատարեմ, թե ինչու և ինչ պատճառով ենք մենք տեսնում լճի տարբեր «գույները» ու, ի վերջո, ինչի հետևանքով են տեղի ունենում գունային փոփոխությունները:

Երբ, ասենք, Սևանա լիճը դիտարկվում է, օրինակի համար, դրոնի օգնությամբ, ամենայն հավանականությամբ գալիս ես այն եզրակացության, որ ջուրը, իրոք, «կապույտ» կամ «փիրուզագույն» է /նկար 1/:

Կապույտ Սևան

Արևի ճառագայթների որոշակի երկարության ալիքները կլանվում են, իսկ որոշներն անդրադառնում են ջրի մոլեկուլներից: Կլանվում են կանաչ, կարմիր, դեղին և մյուս «գույները», իսկ կարճ-ալիքային կապույտ և մանուշակագույնն անդրադարձվում են, արդյունքում լիճը տեսնում ենք կապույտ գույնով:
Երբ լիճը կանաչավուն երանգով է, ապա դա խոսում է պլանկտոնների, մասնավորապես /Սևանի դեպքում/ ցիանոբակտերիաների առկայության մասին: Վերջիններս իրենց քլորոֆիլներով կլանում են արևի ճառագայթների կարմիր և կապույտ «գույները», արտացոլելով կանաչ «գույնը»: Ինչպես կարճ տարբերակով ասում են ՆԱՍԱ-ում. որքան շատ պլանկտոն/ջրիմուռ ջրում, այնքան կանաչ, որքան քիչ՝ այնքան կապույտ:

Փիրուզագույն կամ կաթնագույն երանգներով Սևան

Սևանա լճի գույնը, որը վերջին օրերին դիտվում է, բազմաթիվ հարցադրումների առարկա է դարձել, թե, մասնավորապես, ինչո՞վ է դա պայմանավորված:
Լճերի նման գունավորման պատճառ կարող են լինել ինչպես բնական (հրաբխային, հիդրոթերմալ, սառցադաշտային և այլն), այնպես էլ մարդածին (անթրոպոգեն – հիմնականում ջրիմուռների որոշ տեսակների ծաղկման արդյունքում, չի բացառվում նաև սուլֆադների, քլորիդների ու որոշ այլ միացությունների համապատասխան կոնցետրացիաների դեպքում):
Սևանա լճի բնապահպանական խնդիրների պատճառով կարելի է պնդել, որ փիրուզագույն կամ կաթնագույն երանգները պայմանավորված են մարդածին գործոնով:

Համաձայն միջազգային մի շարք աղբյուրների՝ ջրիմուռների միատոմ (օրինակի համար նշվում է կոկոլիտոֆոր տեսակը) և երկատոմ որոշ տեսակները կան, որոնք ծածկված են լինում կալցիումի կարբոնատի փոքրիկ թիթեղիկներով կամ սիլիցիումի միացություններով: Ջրիմուռների ծաղման արդյունքում այդ թիթեղիկներն առանձնանալով՝ որոշակի ժամանակահատվածում ջրում ստեղծում են շերտ, որում լույսի ճառագայթների ցրման արդյունքում տեսնում ենք կաթնագույն կամ փիրուզագույն երանգները/Կարիբյանների ականջը կանչի/:

Սևանա լճում ընթացող բացասական գործընթացների մասով.

Սևանում ջրիմուռային գերառատ ծաղկումից հետո լճի ստորին շերտերում պետք է որ սկսված լինի հիպօքսիայի կամ թթվածնաքաղցի գործընթացը, որի արդյունքում մեծ վնաս է կրելու լճի կենսաբազմազանությունը: Ջրի խոր շերտերում և հատակամերձ հատվածում բնակվող օրգանիզմները, որոնք չեն կարողանալու հեռանալ թթվածնով ավելի հարուստ շերտեր, ամենայն հավանականությամբ՝ ոչնչանալու են:
Սխեմատիկ պատկերով ներկայացվել է ջրիմուռներով ծաղկման պատճառահետևանքային կապը/նկար 2/»,- գրել է Ղազարյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վախճանվել է Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը

10:45 22.11.2024

Վախճանվել է Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը

Նոյեմբերի 21-ին կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։ «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Գարեգին Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր հոգու հանգստության և խաղաղության համար: Գարեգին Սրբազանի հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:35 22.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, ֆիզիկական ներգործության` 9, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան

10:26 22.11.2024

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների […] ...

Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

10:20 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 34-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և կաթուցիչ։ Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ ուղևորը իրավապահներին հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է՝ իր անձնական օգտագործման համար։ Նոյեմբերի […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

10:16 22.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ։   ...

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

10:00 22.11.2024

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

ԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Ուկրաինային և դաշնակիցներին Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հավանականության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք իսկապես տեղեկացրել ենք Ուկրաինային, մեր գործընկերներին և դաշնակիցներին այդ զենքի կիրառման հնարավորության մասին», – ասել է Սինգհը։ Հարցին, թե ինչ միջոցներ կարող էր ձեռնարկել Ուկրաինան նման հարվածի […] ...

BACK_TO_TOP