Հարիրին կհրաժարվի՞ պաշտոնից  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Հարիրին կհրաժարվի՞ պաշտոնից 

13:13 23.07.2019

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտնվել է փակուղու առջև։ Մամուլը հիշեցնում է, որ մի քանի ամիս է, ինչ Հարիրիի  ղեկավարած կաբինետը չի կարողանում կառավարության նիստ հրավիրել:

Մինչ Լիբանանում պտտվում է զինյալ բախումների ուրվականը, մի շարք արաբ վերլուծաբաններ նկատում են, որ Իրանի  և «Հըզբոլլահի» գլխավոր դաշնակից համարվող երկրի արտաքին գործերի նախարար Ժբրան Բասիլը մեծ ճնշումների է ենթարկում  Հարիրիին՝ փորձելով նրանից որոշ զիջումներ ստանալ:

Արաբական «Ալ Ժումուրիա» պարբերականն այսօր հրապարակած հոդվածում ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հարիրին, իբրև քաղաքական գործիչ, անճանաչելի է դարձել. նա հիմա բոլորովին մեկ այլ քաղաքական գործչի է վերածվել:

Թերթը հիշեցնում է այն ժամանակաշրջանը, երբ Հարիրին հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից, մի քանի շաբաթ մնաց Սաուդյան Արաբիայում, որից հետո հայտնվեց Փարիզում, ապա վերադարձավ Բեյրութ ու վերստանձնեց վարչապետի իր պարտականությունները։ Այդ օրերին էր նաև, որ Հարիրիի՝ Էր-Ռիադում գտնվելը համարվեց քաղաքական կալանք և իր ու  գահաժառանգ Մուհամեդի միջև առկա անհամաձայնությունների բացորոշ ցուցիչ:

Ի դեպ, մի շարք լիբանանցի քաղաքական գործիչներ հանգել են այն համոզմանը, որ 2017 թվականի տագնապից հետո Հարիրին    առաջվա նման չունի պաշտոնական Էր-Ռիադի աջակցությունն ու այդ պատճառով է նաև, որ շատերը նրան համարում են բոլորովին նոր Հարիրի, որ առաջվա նման չի խոսում երկրի անվտանգության խնդիրների, «Հըզբոլլահի»՝ սիրիական պատերազմին մասնակցության, ինչպես նաև մի շարք կարևորագույն հարցերի մասին: Նշվում է, որ Լիբանանի վարչապետն այսօր բավարարվում է՝ խոսելով միայն երկրի տնտեսական ոլորտում կատարվելիք բարեփոխումների մասին, որոնց գլխավոր կետն, անշուշտ, Լիբանանի տարեկան բյուջեի վավերացումն է, ինչի համար Հարիրին և իր թիմակիցները մեծ ճիգեր գործադրեցին՝  ապահովելու միջազգային հանրության դրական կարծիքը, որից հետո էլ սպասում են, որ Փարիզում կայացվի  Լիբանանին տնտեսական աջակցություն ապահովող «Սեդր» խորհրդաժողովը:

Լիբանանի զարգացումներին հետևող ցանկացած ոք շատ լավ հասկանում է, որ երկրում ընթացող քաղաքական գործընթացներն  այսօր փոխկապակցված են տնտեսական ոլորտի հետ ու  դրա  մեջ շատ ակներև կերպով երևում է Միացյալ Նահանգների և նրա  դաշնակիցների բացահայտ միտումը՝ տնտեսական ծանր պատիժների ենթարկել Իրանի կարևորագույն լծակ համարվող  «Հըզբոլլահին»։

Լիբանանցիները մեծ սպասումների մեջ են. երկրում տնտեսական բարդ իրավիճակ է տիրում, իսկ բնապահպանության, աղբահանության և կենսոլորտի հետ կապված խնդիրները սկսել են ծանր բեռ դառնալ քաղաքականապես անկայուն վիճակում  հայտնված Բեյրութի համար, ու այս բոլորի հետ մեկտեղ երբեք չի բացառվում, որ Հարիրին տեղի կտա, և հրաժարական ներկայացնելով, գուցե որոշ ժամանակ հեռանա մեծ քաղաքականությունից։

Հարց է ծագում՝ ո՞վ է շահելու Հարիրիի նման քայլից, և արդյո՞ք Լիբանանի սյունիների համար մեծագույն հենակետ համարվող  Սաուդյան Արաբիայի համար ձեռնտու է կորցնել Լիբանանում իր համար նախկինում այնքան վստահելի, սակայն այսօր ոչ այնքան սիրելի քաղաքական գործիչ Սաադ Ալ Հարիրիին։

Ի դեպ, այս բոլոր զարգացումներում կարևոր տեղ է զբաղեցնում Լիբանանի հաջորդ նախագահի ընտրության մեծ պայքարը, որում կարևոր դերակատարություն ունեն Էր-Ռիադն ու հատկապես Թեհրանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:59 25.11.2024

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

10:52 25.11.2024

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

10:50 25.11.2024

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Վրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

10:42 25.11.2024

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Նոյեմբերի 20-ին հաղորդվել էր 2006 թ. Սուսաննա Բունիաթյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 22-ին, ժամը 21.30-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում նա հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժին, ապա ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: ...

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

10:35 25.11.2024

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

2024թ․-ի երրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։ 2024թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազ. […] ...

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

10:33 25.11.2024

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ում Երևանի լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները, և արդյոք այդ գործունեության սառեցումն ազդե՞լ է Մոսկվայի […] ...

BACK_TO_TOP