Կան հաստիքներ, կարելի է անտառը հատելու փոխարեն հայրենիքին ծառայել․ Տոնոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Կան հաստիքներ, կարելի է անտառը հատելու փոխարեն հայրենիքին ծառայել․ Տոնոյան

12:30 22.07.2019

Սպայական ծառայության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, բայց հիմա հետաքրքրությունը որոշակիորեն աճում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Տոնոյանը խոսեց նաև Տավուշի մարզպետի այն հայտարարության մասին, թե այնտեղ պայմանագրայինների սուր կարիք կա, մինչդեռ մարդիկ զբաղվում են անտառագողությամբ։ Տոնոյանը վերաձևակերպեց, որ ոչ թե սուր խնդիր է, այլ կան ազատ հաստիքներ։

«Առկա են թափուր հաստիքներ, որ կարելի է անտառը չհատել, (փոխարենը) գալ՝ հայրենիքին ծառայել։ Բայց կան նաև քննության մեջ որոշ գործեր, երբ մարդիկ և՛ ծառայության մեջ են, և՛ անտառ են հատում։ Դա կչեզոքացվի», – խոստացավ նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթ

16:57 22.11.2024

Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթ

Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Ավստրալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։ Առաջին խաղում աշխարհի 77-րդ ռակետ Թանասի Կոկինակիսը (Ավստրալիա) 6-1, 4-6, 7-6 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Բեն Շելթոնի (21-րդ ռակետ) նկատմամբ։ Հաշվի հավասարակշռությունը վերականգնեց աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցը, որը 6-3, 6-4 հաշվով պարտության մատնեց Ալեքս Դե Մինորին (9-րդ ռակետ)։ Վճռորոշ դարձավ զուգախաղի […] ...

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

16:50 22.11.2024

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարն ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Կապան […] ...

ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետո

16:40 22.11.2024

ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետո

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ զեկուցող Բեն Սաուլը բոլոր երկրներին կոչ է արել համագործակցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ՝ կալանքի օրդերները կիրառելու համար։ «Ես կոչ եմ անում բոլոր երկրներին համագործակցել դատարանի հետ՝ ապահովելու ձերբակալության օրդերների կատարումը», – գրել է նա X-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար […] ...

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

16:33 22.11.2024

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 120 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխարինել բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին, որն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Ֆլորիան Վիրցը մտավախություն ունի, որ մշտական տեղ չի ունենա Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային […] ...

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

16:26 22.11.2024

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական […] ...

Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ Լավրով

16:18 22.11.2024

Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ Լավրով

Վլադիմիր Զելենսկին վախեցել է Արևմուտքի՝ ՌԴ խորքերը հարվածելու թույլտվությանը Մոսկվայի պատասխանից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է մեր պատասխանին (նոր հիպերձայնային հրթիռի կիրառմամբ), ապա, ինչպես հասկանում եմ, Զելենսկին վախեցել է և ուղղակիորեն սկսել մեղադրել իր տերերին, որ իրեն անզեն են թողել»,- նշել է Լավրովը։ Հիշեցնենք, որ ՌԴ […] ...

BACK_TO_TOP