Ոստիկանությունը՝ Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+16.09 oC

Ոստիկանությունը՝ Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին

15:09 19.07.2019

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Սիսիանում տեղի ունեցած պայթյունից:

«Հուլիսի 19-ին՝ ժամը 06։45-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ պայթյունի ձայն է լսել և տեսել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի 28 տան գոմի մոտ հարևանը մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06։30-ի սահմաններում, գոմից դեպի փողոց տանող մետաղյա դուռը բացելու պահին պայթել է դռան բռնակներին մետաղալարով ամրացված նռնակի պայթուցիչը, ինչի հետևանքով 1945 թ. ծնված Վիլսոն Հարությունյանը պայթյունից ստացած վնասվածքներով աստիճաններից գլորվել է դեպի գոմի բակը, որտեղ էլ մահացել է:

Նշանակվել է ԴԲՓ: Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արժևորվեց ոստիկանի պատասխանատու և պատվաբեր ծառայությունը. տոնական միջոցառում Սյունիքում

19:19 21.04.2025

Արժևորվեց ոստիկանի պատասխանատու և պատվաբեր ծառայությունը. տոնական միջոցառում Սյունիքում

Ապրիլի 18-ին Սիսիանի մշակույթի տունը մարդաշատ էր․ առիթը՝ Ոստիկանության 107-րդ տարեդարձը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՆԳ նախարարության ոստիկանության, այլ ուժային կառույցների, Սյունիքի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով գործընկերներին՝ նշեց, որ նման հանդիպումներն ավելի են ամրապնդում ոստիկանություն-համայնք-հասարակություն կապը։ Ոստիկանության օրվա […] ...

Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանը ևս ներկայացված կլինի

19:11 21.04.2025

Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանը ևս ներկայացված կլինի

Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանը ևս կունենա իր տաղավարը: Հայաստանը կմասնակցի «Միկրոճարտարապետություն արհեստական բանականության միջոցով՝ ստեղծելով նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» տաղավարով: Բիենալեն տեղի կունենա 2025 թվականի մայիսի 10-ից նոյեմբերի 23-ը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

19:04 21.04.2025

Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, Փարիզի ՕԽ արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը գերծանր քաշային կարգում։ Վարազդատը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 200 կգ, հետո՝ 210 կգ, իսկ երրորդ փորձը՝ 218 կգ, արդեն չստացվեց, բայց նա 20 կգ առավելություն ուներ հրում վարժությունից առաջ մոտակա մրցակցի նկատմամբ։ Լալայանը […] ...

Վարկանիշային ցուցահանդես` Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու համար

19:00 21.04.2025

Վարկանիշային ցուցահանդես` Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու համար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ ընթանում է վարկանիշային ցուցահանդես` միության անդամ դառնալու նպատակով: Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նախարարը շրջել է սրահներում, զրուցել աշխատանքների հեղինակների հետ: Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներից նա հետաքրքրվել է՝ ի՞նչ աշխատանքներ են ներկայացրել, ի՞նչ ակնկալիքներ ունեն, […] ...

Ապրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը

18:54 21.04.2025

Ապրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ը, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից՝ հետևյալ երթուղիներով. Համար 1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձը՝ Ագաթանգեղոսի […] ...

ՍՊ ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

18:46 21.04.2025

ՍՊ ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմավերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության 64-ամյա տնօրենը 2023 թվականի հունվարից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, կազմակերպել և իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ ընկերությունն ունեցել է միայն Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Աշտարակի խճուղում գտնվող 3,1 հեկտարի վրա արդյունահանում […] ...

BACK_TO_TOP