Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան չի փակվի, բայց կշարունակի աշխատել ֆինանսական լուրջ խնդիրներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան չի փակվի, բայց կշարունակի աշխատել ֆինանսական լուրջ խնդիրներով

19:13 19.07.2019

Գյումրու ամենահին 2 պոլիկլինիկաների շենքերը կապիտալ վերանորոգման են սպասում: Շենքերը հին են, պատմական նշանակության ու մոտ մեկ դար միշտ ծառայել են որպես բուժմիավորումներ: 2-րդ պոլիկլինիկան, որն ամենամեծն է իր մասնաշենքերով ու սպասարկվող բնակչության թվով, վատ պայմանների պատճառով մասնաշենքերն ամբողջությամբ չի օգտագործում: Իսկ առաջին պոլիկլինիկայի համար այն սեփական մասնաշենք չէ, վարձակալությամբ են զբաղեցնում:

Մեկ տարի շարունակ շրջանառվում էր թիվ 1 պոլիկլինիկան փակելու հարցը: Հիմա, թեև խնդիրը լուծված է համարվում, բայց բուժհաստատությունը շարունակում է մնալ ֆինանսական լուրջ խնդիրներով: Առաջին պոլիկլինիկան տասնյակ տարիներ գործում է քաղաքի պատմական ու հին կառույցներից մեկում, որը Կումայրի արգելոցին է պատկանում: Ինչքան որ շենքի տարիքն է, այդքան էլ հին են ներսի կահավորանքը, շինության հատակն ու ամբողջ սանհանգույցը: 16.000 բնակիչ է սպասարկում, աշխատանքային պայմանները ընդամենը փորձել են հարմարեցնել բուժհաստատության պահանջներին:

Պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանի խոսքերով` բուժհաստատության համար գերխնդիր է շենքի վերանորոգումն ու բուժսարքավորումներով հագեցվածությունը: Շենքի վարձակալության դիմաց ունեցած պարտքերի պահանջից հետո, Գյումրու քաղաքապետարանը պարտադրում էր շենքն ազատել:

Տնօրենին ասել էին, որ շենքով հետաքրքրվողներ կային: Այս ամենը, սակայն, եղել է բանավոր: Հիմա արդեն շենքն ազատելու պահանջից չեն խոսում ու շարունակում են շենքում վարձով մնալ: Բայց քանի շենքը բուժհաստատության սեփականությունը չէ, գլխավոր պատճառ է, որ ներդրումներ չեն կատարվում հիմնանորոգման համար: Իսկ միայն պետական ֆինանսավորմամբ կապիտալ շինարարություն պահանջող շենքում բուժհաստատությունը ոչինչ փոխել չի կարող:

Նախկինից եկած պարտքերն էլ չեն նվազում, պետության ֆինանսավորման 90 տոկոսն էլ աշխատավարձի ֆոնդին է բավականացնում: Ըստ տնօրենի՝ պարտքեր ունեն նաև էլեկտրաէներգիայի և դեղորայքի դիմաց: Տնօրինությունը բուժքույրերի աշխատավարձից 5, իսկ բժիշկների աշխատավարձից 10 տոկոս հետ էր պահում պոլիկլինիկայի ծախսերը հոգալու համար:

2018 թվականի աշխատավարձի բարձրացումից հետո կառավարությունը դա թույլ չի տալիս: Առողջապահության նախարարությունից կա խոստում, որ հաջորդ տարվանից պետբյուջեից գումարներ տրամադրելիս հաշվի են առնվելու նաև բուժհաստատությունների պահպանման ծախսերը:

Գործունեության մոտ 85 տարվա պատմության մյուս բուժհաստատությունն էլ թիվ 2 պոլիկլինիկան է, որը դարձյալ քաղաքի հին շենքերից մեկում է ու նորից համարվում է արգելոցի շինություն:

Վճարովի ծառայությունների ու խնայողությունների հաշվին մասնակի կամ կոսմետիկ վերանորոգումները, մեծ հաշվով, շենքային խնդիրները չեն լուծում: Ամենավատ վիճակում գտնվում է ռենտգենի կաբինետը:

Ռենտգենի այս նոր սարքավորումը նվեր են ստացել, որը տեղադրելու համար կաբինետն են վերանորոգում: Տարիներ առաջ այս պոլիկլինիկայի մասնաշենքերից մեկի հատակը փլուզվեց, որից հետո ներդրումների շնորհիվ այդ հատվածում վերանորոգում կատարվեց: Բայց 2005 թվականին վերանորոգված մասնաշենքը հանձնվեց Արյան բանկին: Իսկ պոլիկլինիկան, ըստ տնօրեն Սիրանույշ Ղուկասյանի, մնաց չվերանորոգված մասնաշենքերով:

Պոլիկլինիկայի շենքի քանդված հատվածներին վերանորոգման հերթ չի հասնում, դրանք չեն էլ օգտագործում: Տնօրենի սպասելիքները հրատապ խնդիրների լուծման ծրագրից են, պոլիկլինիկայի մի հատվածն այդ ծրագրով է վերանորոգվել: Այլ դոնոր կազմակերպությունների էլ են դիմել, բայց պատասխան չեն ստացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

BACK_TO_TOP