21:24 19.07.2019
ԱՄՆ նախագահի վարչակազմում՝ փակ դռների հետևում, առանց հրապարակային հայտարարությունների, քննարկում են փախստականների հոսքին լիովին վերջ տալու հարցը։ Նախագահը կողմ է, որ Նահանգներն այլևս չընդունի ոչ մեկի ապաստան տալու հայցը, սակայն այս դիրքորոշմանը հակառակվողներ կան։ Այս մասին անանուն աղբյուրների միջոցով հայտնի է դարձել ամերիկյան մամուլին։
Դոնալդ Թրամփն առաջարկում է 2020 թվականից ընդհանրապես զրոյացնել ապաստան ստացողների քվոտաները, իսկ, օրինակ, ներքին անվտանգության գերատեսչությունը կողմ է մինչև 10 հազար ներգաղթյալների ընդունմանը։ Նրանց թիվը ընթացիկ տարում 30 հազար է, իսկ 2018 թվականին եղել է 45 հազար։
Պաշտպանական գերատեսչությունն էլ ընդհանրապես դեմ է արտահայտվում այդ խիստ սահմանափակումներին։ Պատճառն այն է, որ Իրաքում և այլ ամերիկյան զինված ուժերի գործողությունների ժամանակ զինվորականներն օգտվում են տեղացիների օգնությունից։ Իսկ հետագայում այդ մարդիկ կարող են վտանգի առաջ կանգնել իրենց հայրենիքում ու ապաստան են հայցում Նահանգներից, ու Պենտագոնը կողմ է այդ մարդկանց ընդունելուն։
Փախստականների ընդունմանը կողմ են արտահայտվում նաև հենց փախստականներին ապաստան տվող, ճամբարներ պահող կազմակերպությունները։
Այս խնդիրը, ըստ ամերիկյան մամուլի, սրացել է ԱՄՆ հարավային՝ Մեքսիկայի հետ սահմանին փախստականների կուտակումների պատճառով։ Լատինական Ամերիկայի տարբեր ծայրերից այդ մարդիկ հավաքվում են Նահանգների սահմանի մոտ ու խնդրում են ընդունել իրենց, բայց Նահանգների իշխանությունները միջոցներ են ձեռնարկում նրանց մուտքը թույլ չտալու համար։
Ներկայում Թրամփը նույնիսկ ազգային անվտանգության հարց է հռչակել հարավային սահմանի այդ խնդիրն ու զինված ուժերի միավորումներ է տեղավորել այնտեղ՝ սահմանի անձեռնմխելիությունն ապահովելու համար։
22:47 05.04.2025
ԲՏԱ նախարարը Փարիզում քննարկել է կրթական և ինժեներական ոլորտում համագործակցության հնարավորություններըԱպրիլի 5-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է École polytechnique՝ Փարիզի պոլիտեխնիկական դպրոց, և Ֆրանսիայի առաջատար ինժեներական հաստատություններից մեկը՝ ENSTA ParisTech՝ քննարկելու Հայաստանի և Ֆրանսիայի տեխնոլոգիական կրթական և գիտահետազոտական կառույցների միջև համագործակցության խորացման հնարավորությունները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպումների ընթացքում կողմերը ներկայացրել են բարձր […] ...
22:35 05.04.2025
Ինձ համար տարօրինակ է այն աժիոտաժը, որ սկսվել է Հայաստանում․ Թաթուլ Մանասերյանը՝ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի մասինՄիացյալ Նահանգներն այսօրվանից կիրառում է ապրանքների ներմուծման մասշտաբային մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարասկզբից ի վեր: ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր է սահմանում փոխադարձության սկզբունքով: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության ու մասնավորապես նաև Հայաստանի տնտեսության վրա։ Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ։ Ցանկում 185 երկիր է, այսինքն […] ...
22:23 05.04.2025
Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև հուշագիր է ստորագրվելԱռողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Հայկական կողմը այցելել է Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկա, որտեղ հանդիպել է հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրգեն Դեբուսի հետ, ով նաև ճառագայթային ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժշկական տնօրենն է: Գործընկերների հետ հանդիպման ժամանակ Լենա Նանուշյանն ընդգծել է, […] ...
22:12 05.04.2025
ԼՂ լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆԼեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից: Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը […] ...
21:49 05.04.2025
«Վալենսիան» 2008-ից ի վեր առաջին անգամ հաղթեց «Ռեալին» Իսպանիայի առաջնության արտագնա խաղումՖուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի տնային խաղում «Ռեալը» 1:2 հաշվով պարտվեց «Վալենսիային»։ Հանդիպումը կայացել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ «Վալենսիայի» կազմում գոլերի հեղինակ դարձան Մուկտար Դյակաբան (15-րդ րոպե) և Ուգո Դուրոն (90+5): «Ռեալի» կազմում աչքի ընկավ Վինիսիուսը (50)։ Հանդիպման 13-րդ րոպեին Վինիսիուսը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը։ «Վալենսիան» 2008 թվականի մարտի 23-ից հետո առաջին անգամ հաղթեց […] ...